Եթե որևէ մեկը փող ունենալուց զատ որոշել է դառնալ նաև «ազգընտիր», այսինքն` խորհրդարանի անդամ, ապա պետք է պատրաստ լինի կրելու այդ «բարձր» կոչմանը ներկայացվող հիմնական պատասխանատվությունը` հանրությանը ներկայանալու «մորեմերկ» վիճակում: Հատուկ նրանց համար, ովքեր փոխաբերական իմաստ հասկանալու հետ խնդիրներ ունեն` նշեմ, որ այն նշանակում է լինել լրագրողների և այլ ակտիվ քաղաքացիների ուշադրության կենտրոնում և արժանանալ նրանց սուր հարցադրումներին ու պարսավանքին, եթե վերջիններս գտնեն, որ կա դրա անհրաժեշտությունը: Եթե հայաստանյան որևէ «ազգընտիր» չի ցանկանում մասնակցել նման կանոներով խաղին, ապա ոչ ոք չի բռնել նրա ձեռքը` թող վայր դնի մանդատը և գնա իր անմիջական գործին: Եվ այդ դեպքում ոչ մեկը նրան չի անհանգստացնի և նույնիսկ չի էլ իմանա նրա գոյության մասին: Ասվածը վերաբերվում է ոչ միայն ԱԺ անդամներին, այլև հայաստանյան բոլոր չինովնիկներին: Ասեմ, որ եթե իրենք իսկապես գնան իրենց գործին, ապա դրանից մեծ հաշվով կշահեն թե ակտիվ քաղաքացիները, և թե ողջ երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել