Երեկ ես անձամբ հասցրեցի Երևանում և մարզերում համեմատել գները: Մի քանի դիտարկումներ ասեմ, իմացեք:
Երևանում Երևան Սիթիի, Սուրմալուի, Մալաթիայի և Տաշիրի գները բավականին իջեցվել էին: Բայց նախկին գինը չէր:
Աշտարակում գները բարձր էին, ավելին ասեմ, բացի մի խանութից՝ մնացածն անհասկանալիորեն բարձր էին: Ու պարզաբանում էր մեկը, թե ես թանկ եմ առել (դոլարի բարձրացումից ստացվում է, որ սաղ թանկ էր առել ու միաժամանակ ամբողջ ապրանքն էր թանկ առել... Մեկ օրում՝ «ԲԱ՞»):
Հացը 150 դրամից հասել է 220 դրամ, իսկ քաշը նորից իջեցվել է, սա միայն հացը:
Հիմա սա սպեկուլյացիա չի՞: Պահանջում եմ հետևողական լինեն նաև մարզերի խանութներին, որոնք հսկողությունից դուրս են մնացել, ալյուրը նույն գնին է հասել գրեթե, բայց հացը կիսով չափ թանկացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել