Զոդիակի ո՞ր նշանն է համարվում ամենահավատարիմը, իսկ ո՞ւմ արժի աչքի տակ պահել միշտ։

Յուրաքանչյուր կին երազում է գտնել մի այնպիսի տղամարդու, ով մինչև իրենց վերջին օրը հավատարիմ կմնա կնոջը ու ում կինը կարող է վստահել։ Իհարկե, նման զուգընկերոջ փնտրտուքները կարող են ձգվել ողջ կյանքի ընթացքում, բայց մենք որոշել ենք դյուրինացնել դրանք և ներկայացնել, թե զոդիակի որ նշանն է համարվում ամենահավատարիմը։ Ստորև գործելու է գնահատման երեք բալանոց համակարգ, որտեղ 1-ը միասերն է, իսկ 3-ը՝ լովելասը։

Խոյ. տաք գլուխ և կրքոտ սիրտ

Հավատարմության վարկանիշը՝ 2

Եթե խոյը սիրահարվել է, ապա այդ փուլում Ձեր բախտը բերել է, որովհետև նա լինելու է ռոմանտիկ ու սենտիմենտալ։ Խոյը հակված է վստահել իր զգացմունքներին ու զգացողություններին, ուստի նա կխոստանա այն ամենը, ինչ Դուք կամենում եք։ Սակայն պետք չէ շտապեն։ Խոյը նվաճող է ու իր նպատակին հասնելուց հետո նա կարող է նոր թիրախի անցնել։ Այնուամենայնիվ, հարաբերություններում նա հանդարտ է ու ինքնավստահ։ Նա կդառնա լավ պաշտպան, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի հայր ու ոչ պակաս հիանալի սիրեկան։ Բայցևայնպես, Խոյին չի կարելի անվանել ամենահավատարիմ նշանը՝ հաշվի առնելով խոյերի սերը նոր զգացողությունների հանդեպ։

Ցուլ. Գլուխը խիստ հազվադեպ է կորցնում ու Կազանովայի դափնիների հետևից չի ընկնում

Հավատարմության վարկանիշը՝ 1

Ցուլ տղամարդիկ արտաքուստ փակ են լինում, բայց փոխարենը կենդանակերպի այս նշանի տակ ծնվածների մոտ զգացմունքներն անասելի խորն են լինում։ Բացի դրանից, նրանք շատ համառ են ու ամեն գնով հասնում են իրենց նպատակին։ Այդ իսկ պատճառով, եթե Դուք Ցլի աչքերում տեսել եք ցանկություն, ապա իմաացեք, որ նրա համար ցանկություններն ու զգացմունքները նույնն են, ուստի եթե նա տենչում է Ձեզ, նշանակում է նա սիրում է Ձեզ, ու Ձեր բախտը բերել է։ Սիրո մեջ Ցլերը շատ նուրբ ու կրքոտ են, ինչպես նաև ավելորդ հարցերով ծանրաբեռնված չեն։ Եթե Ցուլն ամուսնացել է, նշանակում է նրա ընտրությունը լրիվ գիտակցական է եղել, ու նա ակնկալում է փոխադարձություն և հավատարմություն։ Ուստի Ցլերին կարելի է վստահորեն համարել ամենահավատարիմ ամուսիններ։

Երկվորյակներ. փոփոխականությունն անփոփոխ է

Հավատարմության վարկանիշը՝ 3

Երկվորյակ տղամարդն իսկական գլուխկոտրուկ ու ռեբուս է։ Նրանք, ըստ էության, սառնասիրտ են, ու հարաբերությունների սկզբում նրանց մոտ ակնհայտ է Ձեզ ավելի լավ ճանաչելու ձգտումը։ Սակայն գալիս է մի պահ, երբ Երկվորյակը սկսում է պարփակվել ինքն իր մեջ։ Այդ պահերին նա մանրակրկիտ վերլուծում է ամենը ու եթե հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու և հարմարավետ են, ապա դրանք կշարունակվեն, իսկ եթե ոչ, ապա նա շատ արագ անցնում է նոր թիրախի։ Ուստի, որպես կանոն, նրանք շատ անկայուն են ու հակված են հարաբերություններ խզելուն։ Սա չի նշանակում, որ Երկվորյակի հետ կապնվել չարժի, ամենևին… Ուղղակի պետք է ճանաչել նրանց բնավորության որոշ առանձնահատկություններ։

Խեցգետին. այդքան հիանալի ու այդքան անհավատարիմ

Հավատարմության վարկանիշը՝ 3

Խեցգետին տղամարդիկ առաջին հայացքից թվում են ամենավստահելի զուգընկերները՝ հավատարիմ, սիրահարված ու ընտանիքի հիանալի հենասյուն։ Սակայն իրականում Խեցգետինները միայն սեփական հարմարավետությանն են ձգտում։ Նրանք կարողանում են արդարացում գտնել ամեն բանի համար, ընդ որում այնպես, որ նա ընդհանրապես մեղավոր չի լինում։ Անգամ եթե նրա սիրած աղջիկը բռնացնի նրան անկողնու մեջ մեկ այլ կնոջ հետ, ապա Խեցգետինը կհորինի 100 պատճառ, որոնց արդյունքում ի վերջո մեղավոր կլինի իրեն բռնացնող աղջիկը։ Նրանք շատ անկանոն են իրենց կապերում, սակայն Խեցգետինների մեջ հանդիպում են նաև այնպիսիք, ովքեր հավատարիմ են լինում դեռ պատանեկությունից ու անգամ այնպիսիք, ովքեր հավատարիմ են 35-ից հետո էլ։

Առյուծ. կենդանիների արքա՞ն

Հավատարմության վարկանիշը՝ 1

Առյուծ տղամարդկանց հաճախ արելի է առանձնացնել ամբոխում արդեն իսկ՝ նրանց արտաքին տեսքով։ Նրանք ամրակազմ են լինում կամ էլ գոնե ձգտում են լինել այդպիսին, լավ են հագնվում, հարդարված են, սիրում են հաճելի բրենդային հագուստ ու նյութապաշտ են։ Բացի դրանից, նրանք սիրում են նվերներ մատուցել։ Առյուծները հորոսկոպի ամենահավատարիմ նշաններից մեկն են։ Առյուծի հետ կարելի է բաժանվել հետևյալ պատճառներով. եթե Դուք Ձեզ ավելի վեր եք դասում նրանից, եթե Դուք սկսում եք գերազանցել նրան կարիերային հաջողություններով, եթե Դուք սկսում եք փորձել կառավարել հարաբերությունները։ Մնացած դեպքերում կարող եք վստահ լինել, որ Առյուծը հավատարիմ ու վստահելի կլինի։

Կույսեր. վստայելի, պրակտիկ, բայց ինչո՞ւ դա չի գնահատվում

Հավատարմության վարկանիշը՝ 1

Կույս տղամարդիկ այդքան էլ պարզունակ չեն։ Նրանք չեն սիրում թատերական բեմականացումներ, ուստի նա մինչև լույս չի պարի Ձեզ հետ, պատուհանի տակ էլ բանաստեղծություններ չի արտասանի։ Կույսերը միշտ վերլուծում են ու ուշադրություն են դարձնում դետալների վրա, նրանք հիշում են, թե ինչ եք հագել ու ինչպես եք վարվել և ինչ եք ասել։ Կույսերի համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ։ Նրանք բավականին զզվող են ու ընտրողական, վախենում են վարակվել ինչ-որ բանով, ուստի պատահական կապերը նրանց մոտ գրեթե բացառված են։ Ուստի չնայած որոշակի ձանձրալիությանը՝ Կույսերը հավատարիմ ամուսիններ են դառնում։

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել