Կայսերական պինգվինները միասին շրջապատել են ձագուկներին Անտարկտիդայի Ադելի Լենդ շրջանում՝ ձնաբքից պաշտպանելու համար։
Սեյնթ Լյուիսի կենդանաբանական այգին հայտարարել է, որ 45-ամյա օրանգուտան Սումատրան դեկտեմբերի 14-ին ձագուկ է լույս աշխարհ բերել։ Իսկ փոքրիկ օրանգուտանի հայրը Սինտա անունով 10-ամյա օրանգուտանն է՝ Սան Դիեգոյի կենդանաբանական այգուց։
Նյու Յորքից Ջիմ Հարթը կերակրում է Մանհեթենի Բաթերի զբոսայգու թռչուններին։ Վերջին երեք տարիների ընթացքում Հարթը շաբաթը երեք անգամ կերակրում է թռչուններին։
Ֆրանս-մեքսիկական կրկեսի ակրոբատ Շիրլի Լարիբլը Ամստերդամում՝ «Սուրբծննդյան համաշխարհային կրկեսի» ընթացքում ներկայացման ժամանակ։
Յոգայի ակումբի 26-ամյա տիրուհի Խիե Խիաոմինգը -30℃ ջերմաստիճանի պայմաններում յոգայով է զբացվում Ջիլինում՝ Սոնղուա գետի՝ ձյունով ծածկված ափերին։ Խիեն յոգայով է զբաղվում արդեն 6 տարի։
Չինաստանի Հունան նահանգի Չանգշա բնակավայրում Ձմեռ պապի նման հագնված 20 մարդ փորձում է տեղավորվել «Dongfeng S30» մեքենայի մեջ...
.... ցավոք, նրանցից միայն 19-ին հաջողվեց տեղավորվել։
Չինական կենդանակերպի 12 կենդանիներից ձիու և ոչխարի հագուստով՝ երկնաքերերի պատուհանները լվացող աշխատակիցները՝ Տոկիոյի «Ryumeikan» հյուրանոցից կախված՝ աշխատանքի ժամանակ։
Մարդիկ վայելում են Էդինբուրգի ատրակցիոնը։
Լոնդոնում տեղի ունեցող «Տարվա ձի» շոուի ժամանակ ավստրիացի Մարկուս Սաուրուգը, Ուոթ Էվեր ձիուն հեծնած, հարվածում է 2.2 մետր բարձրություն ունեցող պատին։
Սայեդ Շահը ցույց է տալիս որդու՝ 17-ամյա Զուլքարնեյնի լուսանկարը, ով սպանվել էր Պակիստանի Պեշավար բնակավայրի դպրոց Թալիբանի հարձակման ժամանակ։
Բուրմայի Ռանգուն քաղաքում բուդդիստ հոգևորականները լուսանկարվում են դատարանի բակում, որտեղ նրանք սպասում են Նոր Զելանդիայի քաղաքացի Ֆիլիպ Բլեքվուդին, ով անմեղ է ճանաչվել՝ ականջակալներով վարդագույն Բուդդայի լուսանկարը գովազդում ցուցադրելու պատճառով (նրա դեմ մեղադրանք էր ներկայացվել կրոնը վիրավելու համար)։
Չիլիի Սանտիագո բնակավայրում ուսանողի և ոստիկանների բախումը՝ ուսման վարձի բարձրացման դեմ ցույցի ժամանակ։
Ինքնաթիռն անցնում է Մանագուայում տեղադրված՝ մետաղից պատրաստված ծառի քանդակի վրայով։
17 մետր բարձրություն ունեցող և յոթ տոննա կշռող մոտ 30 ծառեր կտեղադրվեն Մանագուայում կառավարության կողմից՝ Նիկարագուայի մայրաքաղաքը զարդարելու նպատակով։