Մի պարզ հարց մեր խելացի կառավարությանը.
Դոլարի մի քանի օրվա կազմակերպված արիշ- վերիշներից հետո, երբ արդեն ձեր սև գործերն ավարտեցիք, ու հիմա կուրսը բերում եք ստարտվի վիճակի, ինչու՞ չեք խստորեն պատժում ապրանք թանկացրած տնտեսվարողներին։ Ինչի՞ եք ժողովրդին կրկին փողոց հանում։ Դուք կայֆ ե՞ք բռնում մեր նյարդերը սղոցելով։
Իսկ հիմա հարց, որի պատասխանը տալուց ստիպված եք հակասել ինքներդ ձեզ: Երբ դոլարի գինը բարձրանում էր, դուք արդարանում էիք, թե սա համաշխարհային տենդենցների հետ է կապված: Եթե գիտեք էդ բառի բուն իմաստը, ապա ասեմ, որ տենդենցները նույն թափով են զարգանում, ու Պուտինի ելույթն էլ էդ տենդենցների վրա չազդեց: Այսինքն՝ հիմա դոլարի գնի նվազումն էլ է՞ համաշխարհային տենդենցների հետ կապված։ Ստացվում է, որ տենդենցի պատճառած 5%-ի վնասը ձեր թեթև ձեռքով հասնում է 50%-ի, այսինքն՝ տփել տփել ա, մի 45% էլ դուք տփեցիք կամ խբեցիք մեզ: Դե ձեր մոտ տենց ա չէ՞։ Ինչքան ուզեք, էնքան խփեք-ն ա: Բա հիմա ապրանքների գներն ո՞վ ա բարձրացնում։ Չլինի՞ ժողովուրդը։ Չլինի՞ մտածում եք, թե մազոխիստ ենք։ Չլինի՞ մտածում եք, որ խանութից 100 դրամանոց հացը խուճապի մեջ 140 դրամով ենք գնում։
Ու ամենակարևորը` հենց հերթական փուչիկը պայթի, ու էլ դեմը չկարողանաք առնել, պատրաստի արդարացում-տեքստը կա չէ՞։ Համաշխարհային տենդենց-մենդենց, դե կախականջ ունկնդիր էլ ինչքան ուզեք կա էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել