Բայց մեր պատգամավորներն ու լրագրողներն իրար արժեն: Մի կողմից Պատգամավորների (ոչ բոլոր) արհամարհական վերաբերմունքն ու ագրեսիվ պահվածքը լրագրողների հանդեպ, մյուս կողմից լրագրողների (ոչ բոլոր) սենսացիոն միտում ունեցող ու սադրիչ հարցադրումները ամբողջացնում են պատկերը: Այս ամենը բերում է մի տեսարանի, որտեղ կա արհամարհանք, սակայն արհամարհական այդ մթնոլորտում երկու կողմն էլ շարունակում է աշխատել միմյանց հետ: 
Այստեղ ինչն է կարևորվում, որ պատգամավորների ու լրագրողների համատեղ աշխատանքի արդյունքը շատ քիչ է առնչվում քաղաքականությանը: Հիմնականում դեղին ու բամբասանքային կոնտենտի արտադրական արդյունք է ապահովվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել