Ահա թե ինչպիսին պետք է լինի իր ժողովրդի ու իր պետության մասին մտածող, իրապես ժողովրդական ու իրապես անկախ Ղեկավարը։ Լուկաշենկոն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում իր ապրանքները վաճառելու է Ռուսաստանին միայն եվրոյով ու դոլարով։ Որքան էլ հիմա ռուսական լրատվական դաշտն աղաղակի, որ Բատկան մեջքից հարված է հասցնում ու իր ընկերությունն է վաճառում, դա լոկ հերյուրանքներ են, որովհետև Բելոռուսիան ունի բոլոր իրավունքները դա անելու։
Ռուսները հիմա նեղանում են, որ իրենց թույլ ռուբլիով չեն ուզում վճարում ընդունել, բայց չգիտես ինչու, միանգամայն նորմալ են համարում, որ Բելոռուսիան ու ՌԴ այլ գործընկերները ռուսական գազի դիմաց վճարում են դոլարով։ Եթե համարում են, որ դա անազնիվ է, ապա թող բարի լինեն ու որպես մեծ եղբայր օրինակ ծառայեն մնացյալ հետխորհրդային պետություններին, հակառակ դեպքում, սա ոչ այլ ինչ է, քան այն, ինչի համար ռուսներն այդքան մեղադրում են Արևմուտքին՝ երկակի ստանդարտներ։
Ինչ վերաբերում է Լուկաշենկոյին, ապա նա գուցե և կարող էր մի քիչ էլ սպասել կամ էլ շարունակեր ռուբլով ընդունել վճարումները, բայց եկեք չմոռանանք, որ ինքը պարտավոր չէ ի հաշիվ իր պետության ու իր ժողովրդի շահերի՝ սպասարկել Ռուսաստանի շահերն ավելին, քան անում է հիմա։ 
Ո՞ւր էր, թե մեր իշխանություններն էլ մերթընդմերթ հիշեին մեր պետության ու մեր ժողովրդի շահերի մասին՝ Ռուսաստանի կամ էլ Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցելիս։ Իսկ դուք ասում եք անկախություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել