Նոր տարուն ընդառաջ նոր թափ ա ստանում անտի-բուդ, անտի-նոր-տարի թրենդը, որը պոպուլյարացվում ա հատկապես ֆեյսբուքում։ Ճիշտ ա, էս դոլարա-դրամային էպոպեան մի քիչ շեղեց ուշադրություններս այդ թեմայից, բայց ուզում եմ մի երկու դիտարկումով կիսվեմ։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի որոշել՝ նշել, թե չնշել Նոր տարին, նշելուց էլ ոնց նշել։ Հաշվի առնելով իմ նկատած արձագանքներն ու անտի-բուդիստների ընդհանուր տոնայնությունը՝ այնպիսի տպավորություն է, ասես բուդ դնելու ու առհասարակ նոր տարին ճոխ սեղանով նշելու մեջ ինչ-որ հետամնացություն ու չտեսություն կա։ Առավել ևս, եթե դա արվում ա պարտքով։ Դրա համար էլ ինչ-որ ստատուսներ են գրում, քոմմենթներ են գրում, իվենթներ են անում, ֆլեշմոբներ են անում։

Ժողովուրդ, չեք ուզում սեղան գցել, մի գցեք։ Ոչ ոք ոչ բարոյական, ոչ էլ ցանկացած տիպի այլ իրավունք չունի ձեզ դրա համար դատապարտելու ու անուն կպցնելու, բայց նույն կերպ էլ դուք իրավունք չունեք դատապարտել ու անուն կպցնել մարդկանց, ով էդ սեղանը քցում ա ու էդ բուդը դնում ա։ Թեկուզ պարտքով։

Մարդը, էն էլ Հայաստանում ապրող մարդը, տարվա մեջ գոնե մի քանի օր իրավունք ունի իրան սպիտակ մարդ զգալ, անգամ եթե դա արվելու ա պարտքով։ Եթե ես իմանամ, որ էդ պարտքով նոր տարի անելու դեմ ըմբոստացողներից ոչ մեկն ապառիկով 1000 դոլարանոց սմաարթֆոն չի վերցրել, չի գնացել 600 դոլարանոց սումԸչկա առել, էն պարագայում, երբ 600 դոլարն իրա կես տարվա աաշխատարձն ա, իմանամ, որ բոլոր իրանց ծախսերը, որ արվում են տարվա ընթացքում, խիստ ռացիոնալ են ու իրանց հնարավորություններին համապատասխան, ես բան չեմ ասի։

Բայց արի ու տես, որ չգիտես ինչու, մարդը, ով պատրաստ ա հեգնի դիմացինին՝ պարտքքով բուդ առնելու համար, ինքը պատրաստ ա 400.000 տա ու առնի այֆոն, այլ ոչ թե 40.000-անոց նոկիա ու դա էն դեպքում, որ ինքը, մեկ ա, էդ այֆոնով որպես կանոն չի անելու ոչ մի բան, որ չէր կարող անել նոկիայով։ Կբացատրե՞ք, թե սկզբունքորեն ինչ տարբերություն կա էս երկու օրինակների մեջ։ Ըստ իս՝ ոչ մի։ Երկու դեպքում էլ մարդը պարտքի տակ է ընկնում, որովեհտև իրան տվյալ ապրանքն ինչ-ինչ պատճառներով պետք է։

Ախպեր, ես Նոր տարի անելու եմ, անելու եմ իմ հնարավորություններին համապատասխան՝ ճոխ, պարտքի տակ չեմ ընկնելու, բայց բուդ էլ եմ դնելու, թիթիզ խմիչքներ էլ եմ դնելու։ Ի դեպ, համեցեք, մեր դուռը յուրաքանչյուր հյուրի համար էլ բաց ա, առավել ևս՝ ամանորյա տոներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել