Գործի ողջ ընթացքքում ուշադիր հետևել եմ Վարդան Պետրոսյանի գործի բոլոր զարգացումներին ու հիմա, երբ ամիսներ են անցել պատահարից, իսկ դատավարությունը մոտենում է իր ավարտին, երբ հարցի էմոցիոնալ ընկալմանը եկել է փոխելու ռացիոնալը, երբ արդեն սկզբունքային նշանակություն չունի Վարդանի հայտնիությունը, ու կարծես թե հաշտվել ենք այն իրականության հետ, որում նա ստիպված է տարուց ավել ճաղավանդակների հետևում անցկացնել, կարելի է ինչ-որ դատողություններ անել։

Գիտե՞ք, չեմ ուզում ճիշտ ու սխալ կողմ որոշել՝ կոնկրետ վթարում, չեմ ուզում ինձ վրա ստանձնել դատավոր ու առավել ևս փաստաբանի դերը, չեմ ուզում խոսել վթարից ու գործից՝ որպես այդպիսին։ Փոխարենը, ուզում եմ խոսել այս ողջ ընթացքում կողմերի դրսևորած վարքից։

Եթե Վարդանը, գործի ողջ ըթացքում, ամեն կերպ փորձեց իր բարձր բարոյականությանը չհակասել, անել ամենը, որպեսզի հանկարծ ավելորդ ցավ չպատճառի երեխաներ կորցրած կողմին, ախր «տուժող» կողմը գործի ողջ ընթացքում իրեն թույլ էր տալիս հոխորտանքներ ու դաստիարակված մարդկանց ոչ հարիր վարք, իսկ հիմա, երբ դատավարությունը թևակոխել է ամփոփիչ փուլ, տուժողները, հազար ներողություն, բայց բառիս բուն իմաստով իրենց անբարոյականությունն են ի ցույց դնում։

Ու պետք չէ ինձ մաատնացույց անել, որ իրենք երեխա են կորցրել։ Նախ, դեռ ապացուցված չեմ համարում, որ Վարդանի պատճառով են կորցրել, երկրորդն էլ՝ հիմա բառիս բուն իմաստով փողի բազառի են այս ամենը վերածել ու նույն զոհված տղաների հիշատակը ինչպես ուզեն՝ շահարկում են ու ոնց ասես կիրառում են։ Մենակ դրանց բարեկամներից մեկի խոսքը վերջին նիստերից մեկի ժամանակ ամեն ինչ պարզ ցույց ա տալիս.

Ի պատասխան Վարդան Պետրոսյանի պաշտպանի այն դիտարկմանը, որ իրենց դեպքից անմիջապես հետո փող է հատկացվել առանց նախապայմանների, որ թաղման ու ընթացիկ այլ ծախսեր հոգան, տուժող կողմից մեկը հայտարարել է.

«Ինչը չենք ծախսել, կարանք հետ տանք, հետն էլ երկու հատ գերեզման տանք»...

Ու հա, որպեսզի պատկերն ամբողջական լինի, տուժող կողմը քաղաքացիական հայցով, ի թիվս այլ պահանջների, Վարդանից պահանջում է... 12 միլիոն դրամ... փաստաբանների ծառայությունների համար։ Հայաստանում գոյություն չունի նման սակագին բառիս բուն իմաաստով, որոշել են էս դժբախտության վրա փող աշխատել ու որքան հնարավոր է շատ ու այնքան անշորհք են, որ անգամ իրենց խոսքի մեջ բարի չեն լինում էլեմենտար հարգանք դրսևորել իրենց իսկ անցավորների հանդեպ...

Վարդանն էլ ասել ա՝ էն տուժած երեխու հիվանդանոցի ծախսերը կտա, բայց իրանց ոչ մի կոպեկ չի տա ու ճիշտ էլ արել ա, բայց դա էլ կարող էր չանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել