Ինչի՞ Քրիստինեն։ Ես ունեմ բոլոր օբյեկտիվ հիմնավորումները՝ ինչու Քրիստինեն: 
Որովհետև.
1. Նա այն հազվագյուտներից է ու, կարելի է ասել, միակը, ում տեսահոլովակներն ու երգերը չքննադատվեցին:
2. Նա հազվագյուտներից է, որ էս տարի էլ էղած չեղածը չբացեց՝ ասելով՝ 21-րդ դարն ա, արժե բացել արդեն: 
3. Նա հազվագյուտներից է, որի երգերից մեկը սիրվեց բոլորի կողմից (տվյալ դեպքում «Իմ ընկեր» երգը): 


4. Նա հազվագյուտներից է, որ էս տարվա ընթացքում ոչ մի անիմաստ քայլ, ոչ մի անիմաստ ստատուս ու ոչ մի զզվելի արտահայտություն չի արել: 
5. Նա հազվագյուտներից է, որ ՖԲ-ում նամակ գրելուց կամ քոմմենթ գրելուց չի արհամարհում (Ավե Լիլիթ Հովհաննիսյան):
6. Նրա երգերը տարածվել են համացանցում՝ միմիայն դրական ու ադեկվատ ստատուսների ուղեկցությամբ: 
7. ՖԲ-ում շատ քիչ կամ ընդհանրապես քննադատական խոսքեր չի լսվել:
8. ՖԲ-ում հայտնի չդարձավ որևէ խայտառակ պատմությամբ:

Ինձ թվում է՝ այդ 5 պատճառն էն կարևորագույն հիմնավորումներն են, որոնց վրա հիմնվելով՝ այսօրվա շոուբիզում գործող սանդղակներով կարող ենք վստահաբար ասել, որ Քրիստինեն տարվա լավագույն երգչուհին ա, համենայն դեպս սոցիալական տարածքում:

Սա իմ կարծիքն է միմիայն ամենօրյա ուսումնասիրությունների արդյունքում, որը կարող է նաև օբյեկտիվ չլինի:

Հ.Գ. Այո, ես սկսում եմ ամփոփել տարվա լավագույններին, քանի որ Ամանորին համարյա բան չմնաց: Բողոքողներին ու անհամամիտներին խնդրում եմ իրենց կարծիքը հայտնել բարոյականության սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել