Այսօր դեկտեմբերի 19-ն է: Երկու տարի առաջ այս օրը ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՀՀ կառավարության նախաձեռնություն հանդիսացող հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք օրինագծեր, ինչպես նաև նոր օրենք` «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: 
Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 2012թ.-ի դեկտեմբերի 19-ին արմատապես բարեփոխված օրենսդրության արդյունքում գործունեությունները դադարեցրած, սնանկացած և տառապած փոքր ու միջին հայաստանցի գործարարին:
Ովքեր այլևս մեզ հետ չեն, Աստված ողորմի, ովքեր արտագաղթել են` ականջները կանչի, ովքեր տաքսի են քշում, որ իրենց բիզնեսի պարտքերը փակեն` կանաչ ճանապարհ, իսկ ովքեր դեռ «բիզնես են անում»` լավ ե՞ք մտածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել