Մարդկանց մի կատեգորիա կա, մեկ էլ պահի տակ ցնդում են ու հիմնականում անդառնալի: Իրենց թվում է, որ երկիրը մազից է կախված, և այդ մազն իրենք են: Ու ինչքան էլ բացատրես, որ իրենից այդքան բան է կախված, ինչքան մեր դիմացի շենքի Ջեկոյից, մեկ ա, չեն հավատում:

Ազգափրկիչ, լուսավորիչ, առաջնորդ, ինչ ասես տենց մարդկանց ուղեղի մեջ նստացրած ա:

Ու իրեն թվում է, թե աշխարհում կան միայն «ինքն ու Օբաման», կամ «ինքն ու Պուտինը», կամ «ինքն ու Սերժը», ու ինքն իրենց բոլորին հաղթող ա:

Իսկ իրականում նույնիսկ սեփական շքամուտքի լամպոչկան ի զորու չեն փոխել:

Դյումայի «Երեք հրացանակիրներում» այսպիսի կերպար կա, լրիվ իրենց բնութագրում ա՝ գալանտերեյշիկ Բոնասյեն:

-«Я спасу Францию! Галантерейщик и кардинал- это сила!!!»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել