«Առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության տարածաշրջանային այդ խնդիրները չեն կարող լուծվել, այդ պատճառով շատ ենք շահագրգռված հարաբերությունների զարգացմամբ», Պուտինի հայտարարությունը մի քիչ ծավալուն է, հետո կգրեմ բլոգում:
Ի՞նչ է նշանակում Պուտինի այսօրվա արտահայտած մյուս` «Լավ ժամանակներ էլ են եղել, ինչպես Աթաթյուրքի տարիներին» բառերը, կամ որո՞նք են ռուս թուրքական այդ լավ պատմական ժամանակները.

Նախ, մինչև պերիգեյան, տեղի էր ունեցել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը 1918 թվականի մարտի 3-ին, Առաջին Համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության մասին, որին հաջորդեց Անդրկովկասի սեյմի 1918 թվականի մարտին հայտարարությունը՝ Ռուսաստանից Անդրկովկասի անջատվելու մասին։։

Ռուսաստանն իր վերահսկողությունը Անդրկովկասում հաստատելու համար ռազմական և ֆինանսական օգնություն է տրամադրում Թուրքիային, որը Տրոցկին այդ ժամանակ անվանել է արկածախնդրական և խայտառակ: 
Ռուսասաստանի և ներկա Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սիրախաղի արդյունքում Թուրքիան կարողացավ 1920 թ. աշնանը արյան մեջ խեղդել և ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը: 
Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին։ Թուրքիայի կողմից բանակցություններին մասնակցում էր պայմանագրի ստորագրման համար 1921 թվականի փետրվարին Մոսկվա ժամանած Յուսուֆ Քեմալ բեյի գլխավորած պատվիրակությունը, բանակցություններում Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Հայաստանի Սուրմալուի գավառը։ Սրան հետո հաջորդեց Կարսի Պայմանագիրը, որը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում, մասնակցել են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանն ու Թուրքիան։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են Ռուսաստանի ճնշման տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել