Տեսա՞ք՝ ոնց Եվրամիությունը ստրկացրեց Վրաստանին, նվաստացրեց ուղղակի, զրկեց ինքնիշխանությունից, ոչնչացրեց որպես անկախ պետություն, մտցրեց իր գաղութների կազմի մեջ, հեսա կսկսի քամել Վրաստանի ունեցվածքը, հանքերը, փողերը, սացիվին ու կինձմարաուլին, ջրի գնով կամ ձրի ռազմաբազաներ կտեղավորի Վրաստանում, մի երկու տարուց կստիպեն անցնել անգլերենի, վրացերեն գիր էլ չի լինի, էդքան բառադի կլինի՞ բա Ռուսաստանի հարևան երկիրը, ընչո՞վ են մտածում էդ վրացիք, այ մարդ, հեսա կատաղեցնելու են Ռուսաստանին, մտնի` մինչև Բավրա հասնի, տեսնեն իրենց օրը, էս կարգի՞ քաղաքական կարճատեսություն, այ ապերախտներ, Ռուսաստանի պես թիկունք ունեիք, 220 տարի իր դոշին դրած պահեց, փայփայեց, փրկեց, զարգացրեց, ծաղկեցրեց, ելան, թքեցին երեսին, հեչ նամուս չունեն է, հեչ...

«103» միաբանություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել