Tert.am-ը գրում է․

Դեկտեմբերի 17-ից դոլար-դրամ փոխարժեքի՝ սպասվող դրական զարգացումներն այսօր առավոտվանից արդարացան. հայաստանյան բանկերում ԱՄՆ դոլարի առքի և վաճառքի գները սկսեցին նվազել, իսկ արդեն ժամը 16:30-ի դրությամբ դոլարի միջինացված գինը սկսեց կայունանալ:

Եթե այսօր առավոտյան ժամը 9:50-ի դրությամբ 1 դոլարի վաճառքի միջինացված գինն արժեր 557 դրամ, ապա արդեն 10:20-ի դրությամբ նույն թիվը նվազել և դարձել էր 545.43 դրամ: 1 դոլարի միջինացված առքի գինը 9:50-ին՝ 527.86 դրամ էր, իսկ արդեն 10:20-ին՝  513.81 դրամ: 

Հաջորդող ժամերին  նույնպես դոլարի առք ու վաճառքի գները նվազում էին: Ժամը 11:50-ի դրությամբ մեկ ԱՄՆ դոլարի առքի նվազագույն գինը կազմում էր 480, առավելագույնը՝ 530 ՀՀ դրամ, վաճառքի նվազագույն գինն է՝ 515 դրամ, առավելագույնը՝ 550: Առքի  միջին փոխարժեքը կազմում է  499, վաճառքինը՝ 534.25 դրամ:

Համեմատության համար նշենք, որ երեկ առավոտյան արտարժույթի փոխանակման կետերում նույնիսկ 620 դրամով էր դժվարությամբ դոլար ձեռք բերվում:

Օրվա երկրորդ կեսին  դրամը շարունակեց արժևորվել. դրամի նկատմամբ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը շարունակեց  նվազել: 12։50-ի դրությամբ 1 դոլարի վաճառքի միջինացված արժեքը 510.95  դրամ էր, ժամը 14:50-ի դրությամբ՝497 դրամ: 1 դոլարի միջինացված առքի գինը ժամը 12։50-ին 467.10 դրամ էր, իսկ ժամը 14:50-ին՝ 454.19 դրամ:

Ժամը 15:48-ի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի առքը նվազագույնը կազմում էր 450 դրամ, վաճառքը՝ 480 դրամ: Նույն ժամին ԱՄՆ 1 դոլարի առքն առավելագույնը կազմում էր 465 դրամ, վաճառքը՝ 513 դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել