Երթուղայինի վարորդները գործադուլ են անում և պահանջում են, որ իրենց ոլորտը կարգավորվի, իհարկե, չես կարող մեղադրել վարորդներին, մարդիկ տանջվում են իմ ու քո համար, այդ մի երկու դրամով էլ, որը կամ վաստակում են կամ չէ, ընտանիք են պահում:

Ոլորտը կարգավորելու համար պարզ եղանակ կա: Քաղաքապետարանը «գծի փող» է ուզում գծատերերից, գծատերերն էլ «պլան» են ուզում վարորդներից: Հիմա, եթե քաղաքապետարանը «գծի փողը» իջեցնի, իսկ գազի գինը կարգավորվի, գծատերը կարա «պլանն» իջեցնի, իսկ գազի գնի կարգավորվելուց հետո վարորդը քիչ կվճարի գազի համար ու գումար կաշխատի՝ իր ընտանիքը պահելու համար:

Հիմա բացատրեմ, թե ինչի հաշվին կարող է քաղաքապետարանը «գծի փողն» իջեցնել: Ամենավերջին տվյալներով ամանորի տոնածառի լույսերը վառելու միջոցառման համար քաղաքապետարանը ծախսելու է 20.000.000 միլիոն ՀՀ դրամ: Եթե քաղաքապետարանը չծախսի ամեն մի փոքրիկ միջոցառման համար 20 միլիոն ՀՀ դրամ, գծատիրոջից շատ «գծի փող» ուզելու կարիք չի լինի: Չի վերցնի այդ գումարը, բայց պետք է վերահսկի, որ այդ չվերցրված գումարը գծատերն իր հերթին չվերցնի վարորդից: Ու բոլորս երջանիկ կապրենք:

Հ.Գ. Չեմ կարծում՝ քաղաքացիները դեմ լինեն, որովհետև Երևանի Տոնին ու Տոնածառի լույսերին կարելի է քիչ գումար ծախսել, բայց տրանսպորտ չթանկացնել ու գոնե մի հարցից ազատվել: Ամեն անգամ չասել. «Բա կարո՞ղ ա թանկացնեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել