Գազի գինն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առավոտից կարգավորվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Արդեն երեկոյան գազալցակայաններում գազի գինը վերջնականապես կկարգավորվի, չնայած մինչ այդ որոշ լցակայաններ փորձեցին օգուտներ քաղել ստեղծված խառնաշփոթից, այնուամենայնիվ, արդեն լցակայաններ կան, որ վերադարձել են հին գնին:

Ասել է թե՝ դաշտում տիրող փոթորիկը հանդարտվեց, և կայունացման քայլեր են կատարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել