Սանտա Կլաուսի գլխարկով օրանգուտանը գրկում է Մեննի Տանգկոյին՝ Ֆիլիպինների Մալաբոն կենդանաբանական այգում կազմակերպված սուրբծննդյան խնջույքի ժամանակ։

An orangutan wearing Santa hat hugs Manny Tangco during a Christmas Party at Malabon Zoo in the Philippines

Տիան Տիան անունով հսկայական պանդան պատրաստվում է տոնածառի տեսքով սուրբծննդան հատուկ տորթ վայելել Էդինբուրգի կենդանաբանական այգում։

Tian Tian the giant panda prepares to eat a special Christmas panda cake crafted in the shape of a Christmas tree in the outdoor enclosure at Edinburgh Zoo

Չինաստանի Ջիլին նահանգի Չանգչունն բնակավայրի տներից մեկի՝ սառույցով ծածկված պատուհանից նայող կինը։ Օդի ջերմաստիճանը Չանգչունում, տեղի լրատվամիջոցների համաձայն, հասնում է մինչև -21 աստիճանի ըստ Ցելսիուսի։

A woman looks out from a window of a bus covered with frost in Changchun, Jilin province. Local temperatures in Changchun reached minus 21 degrees Celcius (minus 5.8 degrees Fahrenheit) on Tuesday, local media reported.

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Մարտին Փլեյս շրջանի «Commercial Travellers Club» շենքի տանիքից արված լուսանկարը, որտեղ երևում են երկու սպանված պատանդներ Թորի Ջոնսոնի և Կատրինա Դոուսոնի հիշատակին այստեղ տեղադրված հազարավոր ծաղիկները։

A view from the roof of the Commercial Travellers Club building in Martin Place of the thousands of floral tributes for deceased hostages Tori Johnson and Katrina Dawson in Sydney, Australia

Ձեռքի գնդակ խաղացող իսպանացի մարզուհի Ալեքսանդրինա Բարբոսան համբուրում է ամուսնուն՝ Դանիայում անցկացվող Եվրոպայի ձեռքի գնդակի կանանց առաջնությունում իրենց թիմի հաղթանակից հետո։

Spanish handball player Alexandrina Barbosa (L) is kissed by her husband to celebrate her teams victory over Denmark during the womens European Handball Championship at the Fonix Hall of Debrecen

Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և իր կինը՝ Ռի Սոլ-յուն, այցելել են Կումսուսան պալատ՝ Կիմ Ջոնգ Իլի մահվան երրորդ տարելիցը նշելու նպատակով։

North Korean leader Kim Jong-un and wife Ri Sol-ju visit the Kumsusan Palace of the Sun to mark the third anniversary of the death of Kim Jong-il in this photo released by North Koreas Central News Agency (KCNA) in Pyongyang

Մարդիկ այցելել են Չինաստանի Շաանխի նահանգի Յիչուան բնակավայրի՝ կիսով չափ սառույցի վերածված Հյուկու ջրվեժ։

People visit the partially frozen Hukou Waterfall in Yichuan County, Shaanxi Province, China

Տղամարդը սուզվում է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի Իպանեմա լողափը ողողող ալիքի մեջ։

A man dives into a wave at Ipanema beach in Rio de Janeiro, Brazil

Բեթլեհեմի եկեղեցում աղոթող քրիստոնյան։

A Christian worshiper prays in the Grotto at the Church of the Nativity, revered as the site of Jesus Christs birth, in the West Bank town of Bethlehem

Մոնտերեի ոստիկանական ակադեմիայում «Քաղաքացիական ուժ» ոստիկանական ստորաբաժանումը վարժանք է անցկացնում լրատվամիջոցների համար կազմակերպված ներկայացման ժամանակ՝ ցույց տալով ոստիկանության այն մոդելը, որը ցանկանում է տեսնել ֆեդերալ կառավարությունը ողջ երկրի համար։

A member of the Fuerza Civil (Civil Force) police unit takes part in a simulated crime situation during a media presentation to show the police model that the federal government wants for the rest of the country, at the police academy in Monterrey

Ֆիլիպինցի զինվորը պարաշյուտով վայրէջք է կատարում Մանիլայի Քուեզոն քաղաքի Ագուինալդո ճամբարում՝ Ֆիլիպինյան զինված ուժերի 79-րդ տարելիցի տոնակատարության շրջանակներում։

A Filipino soldier lands with his parachute during the Armed Forces of the Philippines 79th Anniversary celebration at Camp Aguinaldo headquarters in Quezon city, eastern Manila, Philippines

Ֆիլիպինցի երիտասարդ կուրսանտները Մանիլայի Քուեզոն քաղաքի Ագուինալդո ճամբարում։

Young Filipino cadets march during a parade at Camp Aguinaldo headquarters in Quezon city, eastern Manila

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել