Ազատագրեք ինքներդ ձեզ մտավոր ստրկությունից, ոչ ոք բացի մեզնից չի կարող ազատել մեր մտքերը։ Բոբ Մարլի

Մեր ծննդյան օրվանից ի վեր՝ մենք ծրագրավորվում են մեր շրջապատի ու հասարակության կողմից։ Տարիների ընթացքում, զարգանալով ու տեսնելով այս իրականությունը, մենք սկսում ենք հասկանալ, թե որքան կարևոր է այս ծրագրավորած մտածողությունից ազատվելը։
Օրինակ՝ անկախ նրանից, թե ինչ ես միշտ լսել, դու պարտավոր չես լինես այն մարդը, որ բոլորը սպասում են, որ լինես՝ քեզ ընդունելու համար։ Դու չպետք է քո ամեն օրվա էներգիան ծախսես անմիտ դրամաների վրա, որոնք հաճախ քեզ շեղում են քո իրական ու խորը նպատակներից ու կրքերից։
Դու կարող ես մաքրել մտքերդ ու վերադարձնել բանական մտածողությունդ։ Ինչևէ, դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ շեղող հանգամանքներն ամենուր են։

 1  Ընտրողաբար մոտեցիր այն լրատվամիջոցներին, որոնցից տեղեկատվություն ես ստանում։ Ամբողջ աշխարհի մարկետոլոգները հետևում են ու գնում քո մասին անձնական ինֆորմացիան, ուսումնասիրում քո առցանց ու վիրտուալ կյանքից դուրս ունեցած սովորությունները, որպեսզի կարողանան ստիպել քեզ գնել այն արտադրանքը, որը ստեղծում են այն կազմակերպությունները, որոնք աշխատանքի են ընդունում նրանց։ Նրանք ուսումնասիրում են քո կատարած գնումներն ու շարունակ գովազդներ բերում աչքիդ առաջ՝ քեզ ստիպելով նորից ու նորից այնպիսի բաներ գնել, որոնց կարիքն իրականում ամենևին էլ չունես։ Սա ամեն օր մարդկանց մտածողությունը կառավարելու միջոցներից մեկն է։ Դու մանիպուլյացիայի ես ենթարկվում, քանի որ գովազդներն ու տեղեկատվությունն ընտրված են  հենց այդպիսին լինելու համար։ Քեզ ու սիրելիներիդ համար գնիր միայն այն, ինչ անհրաժետ է և օգտակար և ոչ թե գնիր այն, ինչ պետք է մեծ ընկերություններին, որոնք ամենևին էլ չեն մտահոգվում քո ահերի մասին։

 2  Դադարիր երազել դրա մասին ու սկսիր քայլեր ձեռնարկել` դրան հասնելու համար։ Արա այն, ինչ կարող ես անել այսօր, այնպես որ կարողանաս անել այն, ինչ ուզում ես վաղը։ Միգուցե դու լսել ես, որ լավագույնը, որ կարող ես ուզել, «հեշտ կյանքն է», սակայն իրականում դու ուզում ես այնպիսի կյանք ապրել, որի համար հպարտանում ես, իսկ դա աշխատանք է պահանջում։ Որովհետև միակ ձևը, որ մենք իրականում կարող ենք ապրել, աճելն ու զարգանալն է։ Իսկ զարգանալու միակ միջոցը փոխվելն է, իսկ փոխելու միակ միջոցը սովորելն է, իսկ սովորելու միակ միջոցը փորձառությյունը, իսկ փորձառությունը մենք ձեռք ենք բերում միայն այն ժամանակ, երբ ինքներս մեզ հնարավորություն ենք տալիս դուրս գալ կյանքի դժվարություններին ընդառաջ։ Արա դա։ Այն արժանի է, որ դու անես դա։

 3  Առողջ «ծիսակարգ» սահմանիր յուրաքանչյուր օրվա համար։ Դու կդառնաս այն մարդն, ով կընտրես լինել ամեն օր, որովհետև այն, թե ինչպես կծախսես տարիդ, որոշվում է նրանով, թե ինչպես ես ծախսում յուրաքանչյուր ապրածդ օրը։ Երբ որոշում ես կյանքում որոշակի կարևոր նպատակներ իրականացնել, այդ ամենը նվիրվածություն ու ժամանակ է պահանջում։ Եվ դու պետք է ինքդ քեզ հարցնես. «Արդյո՞ք պատրաստ եմ ամեն օր որոշակի ժամանակ ծախսել այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք չի անի՝ իմ կյանքն անցկացնելու համար այնպես, ինչպես շատերը չեն կարող»։ Մտածիր սրա մասին։ Ի վերջո, մենք դառնում ենք այն, ինչի համար աշխատում ենք։ Մի՞թե զվարճալի չէ այն, թե ինչպես օր օրի ոչինչ չի փոխվում, սակայն երբ հետ ես նայում, տեսնում ես, որ ամեն ինչ ուրիշ է։ Հենց դա է ամեն օրվա «ծիսակարգի» ուժը։

 4  Դադարիր «կատարյալը» փնտրել կամ սպասել։ Դու գիտես, որ թերություններ ունես այնպես, ինչպես բոլորը, և հենց այդպես էլ պետք է լիներ։ Իսկապես դու չպետք է կատարելության հանդեպ վախ ունենաս, որովհետև քեզ երբեք էլ չի հաջովի հասնել դրան։ Եվ ոչ էլ երբևէ մյուսներից սպասիր դա։ Մենք բոլորս էլ անկատար արարածներ ենք՝ լի թերություններով ու անկատարություներով, այդ իսկ պատճառով երբեք չպետք է ընդգծես մյուսների թերությունները քո թերությունները ծածկելու հաշվին։  Ի վերջո, դու կհասկանաս, որ կատարելությունը, հատկապես հարաբերություններում, միայն անկատարության գեղեցիկ ու ազնիվ գնահատանքի մեջ է կայանում։

 5  Ինքդ քեզ ժամանակ տուր։ Այո, դու ճակատամարտ ունես այս պահին աշխարհի հետ, որը պետք է կռվես, անպաշտպանվածության զգացում, որ պետք է հաղթահարես, սիրելի մարդիկ, ում հետ պետք է կապ պահես ու նպատակներ, որոնք պետք է իրականացնես, սակայն չափազանց կարևոր է մի պահ կանգնել ու հանգիստ առնել։ Մի պահ կանգ առնելն ու թույլ տալը, որ աշխարհը հանգիստ պտտվի շուրջդ, իրականում առողջ է։ Եթե դու ինքդ քեզ ժամանակ չտաս, կարող ես այրել ինքդ քեզ։ Այնպես որ, ինքդ քեզ հնարավորություն տուր վերականգնվել։ Սա նշանակում է կարողանալ ինքդ քեզ ժամանակ տալ քնելու, ծիծաղելու ու զվարճանալու համար, առողջ սնվելու, այնպես, որ կարողանաս վերականգնել քեզ անհրաժեշտ էներգիայի համապատասխան մակարդակն ու պարզապես ժամանակ տրամադրել ամենօրյա քաոսից վերականգնվելու համար։

 6  Բաց թող անցյալդ։ Երբեմն մենք պետք է կարողանանք բաց թողնել այն, ինչ մեզ սպանում է, նույնիսկ եթե միայն այն բաց թողնելը ցավ է պատճառում։ Բաց թողնել նշանակում է հասկանալ, որ որոշ իրավիճակներ ու հարաբերություններ միայն քո պատմության մի մասն են կազմում և ոչ թե քո ճակատագրի մասը։ Լաց եղիր, ներիր, սովորիր ու առաջ շարժվիր։ Թույլ տուր, որ արցունքներդ ջրեն քո ապագա երջանկության սերմերը։ Եվ հիշիր, որ երբեմն ամենադժվարը ոչ թե բաց թողնելն է, այլ ամեն ինչ նորից սկսելու կարողությունը սովորելը։ Ամեն ինչ նորմալ է, սա նոր օր է, նոր սկիզբ, և ամեն ինչ դեպի լավը կփոխվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել