Tert.am-ը գրում է․

Այսօր ԱՄՆ դոլարի առքի և վաճառքի գները վկայում են, որ Կառավարությունն ու Կենտրոնական բանկը ձեռնարկել են իրավիճակին համարժեք քայլեր:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ ի պատասխան հարցի, թե ներկա լինելով ԱԺ-ում ՀՀ ֆինանսատնտեսական վիճակի մասին քննարկումներին՝ ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակում  Կառավարության ու Կենտրոնական բանկի քայլերը:

«Քանի որ այսօր արդեն իսկ ունենք արդյունքներ, ապա պետք է արձանագրել, որ երեկվա քննարկումները և արդեն իրականացվածի արդյունքները ցույց են տալիս, որ և՛ Կենտրոնական բանկը, և՛ Կառավարությունը համապատասխան գործողությունները, ադեկվատ քայլերը կատարել են: Եվ կան բոլոր կանխատեսումները, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել