Կներեք, բայց պետք ա ասեմ...

Չեմ հասկանում բոլոր էն կանանց, ովքեր պայքարում են նրա համար, որ իրենք հագնվեն կիսատկլոր կամ տկլոր, ու տղաները ոչ մի բան չասեն, ավելին ցանկություններ չունենան:

Առաջին՝ ինչի՞ եք ուզում կիսատկլոր կամ տկլոր ման գաք, որ տղաներին գրավելու համար չէ։
Երկրորդ՝ ուզում եք ապրեք մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ ունեն շեղումնե՞ր, սեռական խնդիրնե՞ր։
Երրորդ, որ տղաներն էդպիսի բան անեն՝ տկլոր կամ կիսատկլոր ման գան, դուք կհամարեք, որ ձեր իրավունքները ոտնահարու՞մ են, իսկ չեք մտածու՞մ, որ դուք էլ տղաների իրավունքներն ենք ոտնահարում։
Օօօօ, չէ, դուք գեղեցիկ եք, դուք էսթետիկա եք... Ուզում եք ձեզ ընկալեն որպես ուղղակի էսթետիկա՞։ Բա ո՞նց եք երեխա ունենալու: DDD
Էսթետիկան թողեք արվեստի մեջ, ես չեմ ասում՝ մի եղեք հաճելի, գրավիչ, ավելին էդ շատ լավ ա ու ողջունելի, ուղղակի ասածս էն ա, որ հաճելի ու գրավիչ լինելու համար բարեմասնությունները ցուցադրելը պարտադիր երևույթ չէ... Իսկ ցուցադրել ու պահանջել, որ տղաները ձեր մեջ միայն էդ չտեսնեն, որ ուշադրություն չդարձնեն դրան, առնվազն միամտություն ա։ 

հ.գ. Ուզում ենք ստեղծել առողջ հասարակություն՝ անառողջացնելով, լավ չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել