Ինչպես գիտեք, վերջին մեկ ամսվա ընթացքում արժութային շուկայում տեղի են ունեցել սաստիկ տատանումներ: Այդ տատանումների հետևանքով տարբեր երկներում ազգային արժույթի անկում էր գրանցվել: Վարչապետը կառավարության նիստում հանձնարարություն էր տվել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահին՝ խիստ վերահսկողություն իրականացնելու ու ամենօրյա ռեժիմով կառավարության ղեկավարին զեկուցելու համար:


Երեկ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո իրավիճակը սկսեց բարելավվել: Այդ մասին է վկայում դրամի արժևորումը: Այժմ խնդիր է դրված իջեցնել արհեստական ալիքի հետևանքով կատարված թանկացումները, որի համար վարչապետը հանձնարարել է անցնել խիստ վերահսկողության և ամեն օր զեկուցել իրեն տեղի ունեցող փոփոխությունների մասին:

Ուշադրության կենտրոնում են նաև ներկայիս տնտեսական բարդ իրավիճակից օգտվող սպեկուլյանտները, որոնց գործունեության դեմ սահմանվել է խիստ վերահսկողություն և շատ կոշտ պատժամիջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել