Երբեմն մարդիկ ընտրում են մի ճանապարհ, որն ամենեւին էլ իրենց համար չէր նախատեսված, փորձում են իրենց ետ պահել այն բաներից, որոնց տենչում է իրենց մարմինն ու հոգին, փորձում են դնել իրենց կաղապարների մեջ` պարզապես մտածելով, թե դա է ճիշտ… վախենում են անկեղծ լինել ինքներն իրենց հետ, նստել եւ խոսել, բարձրաձայնել այն, ինչը երբեք եւ ոչ մի պարագայում ոչ մեկին չեն ասել եւ չեն էլ ասի… վախենում են լինել դատված, արհամարհված եւ ծաղրված, վախենում են տարբերվել միօրնակ մարդկանցից եւ ապրել իրենց սեփական կյանքն այնպես, ինչպես իրենց սիրտն է թելադրում, այո հենց սիրտը, այլ ոչ թե հասարակության կարծիքը, շատ ու շատ կարծրատիպեր, որոնք իրականում խանգարում են ապրել… թվում է, թե ապրում ես, բայց դա ընդամենն ուրիշ մարդկանց ձեռքերում խամաճիկի կյանք ապրելն է, գրված սցենարով ապրելը… կյանքը սեփական մարմնում սպանելը… իսկ այն մարդիկ, ովքեր ազատ են, ովքեր լսում են իրենց սրտի խենթ ցանկություններն ու իրականացնում դրանք, դատապարտված են լինել մյուսների կողմից դատված, ծաղրված եւ մատնացույց արված… այն մյուսների, ովքեր չեն ապրում եւ չեն թողնում, որ ուրիշներն ապրեն, այն մյուսների, ովքեր իրենք են երազում այդ մարդկանց կյանքով ապրել, սակայն շարունակ դատապարտում են, փնովում, որովհետեւ իրենք չունեն դա…. Ինչո՞ւ ենք սպանում այն ցանկությունները, որ բնակվում են մեր մեջ: Ինչո՞ւ չենք անում այն, ինչ ցանկանում ենք անել, ինչո՞ւ չենք արտահայտում այն, ինչ իրականում զգում ենք… ինչո՞ւ ենք վախենում զգալուց այն, ինչ զգում ենք, ինչո՞ւ է պետք այդ կեղծ սրբությունը… դատապարտելով ուրիշների կյանքը, իրականում երազում ենք ինքներս ապրել նման կյանքով… չմտածել, այո’, չմտածել, պարզապես ապրել…ապրել ինքներս մեզ համար, չնայելով եւ ոչ մեկին, եւ ոչ մեկի արհամարհանքին, դատապարտությանը կամ նախանձին… ինչո՞ւ, մարդիկ….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել