Երեկոյան ուշ ժամի Անգլիայի Գեղարվեստի համալսարանի ուսանող Դոմինիկ Հարիսոն Բենթզենը կորցրեց իր բանկային քարտը ու ողջ գումարը։ Նա անգամ տաքսու փող չուներ, որպեսզի գոնե տուն հասներ։ Աղջիկը շատ զարմացած էր, երբ Ռոբի անունով մի անօթևան մարդ մոտեցավ նրան ու իր վերջին երեք ֆունտ ստեռլինգը տվեց, որպեսզի Դոմինիկը տաքսի վերցներ։ Թեպետ Դոմինիկը չվերցրեց թափառաշրջիկի առաջարկած գումարը, նա այնպես էր հուզվել, որ որոշեց 500 ֆունտ ստեռլինգ (մոտ 800 դոլար) հավաքել Ռոբիի համար։ Այդ դեպքում Ռոբին կարող էր վարկով տուն գնել ու կտրվել փողոցային կյանքից։ Հավաքվեց մոտ 40.000 ֆունտ ստեռլինգ։ Այդ գումարը բավական էր մի ընդարձակ տուն գնելու համար, սակայն Ռոբին պնդեց, որպեսզի գումարը հատկացվի ոչ թե սոսկ իրեն, այլ Փրեսթոնում բնակվող թափառաշրջիկների համայնքին։

Դոմինիկը կարողացավ տուն հասնել, սակայն դրանից հետո նա մի ողջ օր անցկացրեց փողոցում, որպեսզի սեփական կաշվի վրա զգար, թե ինչ է նշանակում փողոցում ապրել։ Դոմինիկը 3 ֆունտ ստեռլինգ խնդրեց իր ընկերներից ու ընտանիքի անդամներից։ 

Հետո նա գրառումներ տեղադրեց «Twtiter»-ում՝ պատմելով Ռոբիի մասին ու խնդրելով միանալ բարեգործական ակցիային։ Արդյունքում նախատեսվածից էլ շատ գումար հավաքվեց, ու Ռոբիի խնդրանքով այդ գումարը հատկացվեց ոչ միայն  իրեն, այլև տեղի մյուս թափառաշրջիկներին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել