2Կանադացի Կևին Ֆասթը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաուժեղ հոգևորական։ Նա ապրում և աշխատում է Օնտարիո նահանգում, որտեղի սուրբ Պողոս եկեղեցում իրականացնում է հոգևոր ծառայություն, պսակադրություններ, կնունքներ։

Ֆասթը 51 տարեկան է։ 12 տարեկանից սկսել է զբաղվել ուժային սպորտով։ Ժամանակին զբաղվել է պաուերլիֆտինգով` ոգևորված լինելով կանադացի Լուի Սիրից։

Հովիվը ժամանակ առ ժամանակ մասնակցում է տարբեր շոուների, ուժային ռեկորդներ է սահմանում, իսկ ամբողջ հասույթը նվիրաբերում է բարեգործությանը։

Բացի դրանից, նա Գինեսի ռեկորդների գրքում մի քանի անգամ է հայտնվել` ինքնաթափ, ինքնաթիռ և զբոսանավ հրելու համար, ինչպես նաև իր մեջքին դրած բարձրացրել է 22 կնոջ։ 

14567891011

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել