Բժիշկները պարզել են, որ բարձր հարկերում ապրելը վնասակար է առողջության համար։ Բանն այն է, որ նորմալ կենսակերպի համար օրգանիզմին անհրաժեշտ է Երկրի մագնիսական դաշտի հետ որոշակի հարթության վրա լինել։ Եթե այն թուլանում է, ապա մարդու մոտ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում։

Մասնագետները բոլոր կողմերից ուսումնասիրել են այս հարցը։ Պարզվում է, որ, օրինակ, 7–րդ հարկում ապրող մարդու օրգանիզմն այնքան թույլ է կապված մագնիսական դաշտին, որ բացասաբար է անդրադառնում առողջության վրա։ 

Բացի դրանից, բժիշկները հաշվել են, թե ինչպե՞ս է դաշտի վրա ազդում այն նյութը, որից պատրաստված է շինությունը։ Այսպիսով` բետոնը մագնիսական դաշտը թուլացնում է մոտավորապես 10%-ով, աղյուսը` 7%–ով, իսկ փայտը` ընդամենը 1%-ով։ Թուլացած մագնիսական դաշտն ազդում է հիմնականում սրտանոթային, նյարդային և իմունային համակարգերի վրա` օրգանիզմին ավելորդ ծանրաբեռնում ապահովելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել