Խաբեբա սրիկա, քցող, աչքի սուրմա թռցնող, իսկական խաչագող ժողովրդի ենք վերածվել, վերևներից բողողում ենք, բայց 80 տոկոսը ոչնչով չի տարբերվում նրանցից, ումից որ բողոքում են... «Զովունի լավ գազ են լցնում», երեկ գրում էին բոլորը, և գինն էլ 175 դրամ... Մալադեց!!! Մտածեցի ու չալարեցի, գնացի նոր այնտեղ լցնելու, և իրոք գրած էր 175 դրամ ապարատի գնի սյունյակում: Մեքենաս չեմ փոխել, ոչ էլ գազի բալոնը, և վերջին մի քանի օրն էլ թանկացած 230 դրամով եմ լցնում: Արդեն գիտեմ, որ թանկ գնով 5800 դրամ է կազմում դատարկ բալոնը լիցքավորելուց։ Դե մտածեցի՝ Զովունիում 55 դրամ էժան է, մեծ տարբերություն կլինի: Մեքենան լիցքավորեցի, 8 էլ գազ կար մեջը, կազմեց 6800 դրամ... Դե հիմա ասեք, թող գլուխս մտնի, միգուցե ե՞ս եմ գժվել... Ո՞նց... Ավելի էժան գազը ո՞նց է 1000 դրամ թանկ նստում արդյունքում։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել