Tert.am–ը գրում է.

Եվրամիությունը չի կարող «ժողովրդավարության դասեր տալ» Թուրքիային, որն ինքնը կարող է «նման դաս տալ»: ТАСС գործակալության  փոխանցմամբ`այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրք առաջնորդի կտրուկ արտահայտությունները Բրյուսելի հասցեին  արդեն երկրորդ անգամ են հնչում շաբաթվա ընթացքում` ի պատասխան Անկարայի գործողությունների հանդեպ ԵՄ խիստ քննադատությունների: ԵՄ-ն քննադատել էր թուրքական ոստիկանության գործողությունները, երբ անցած կիրակի ավելի քան 20 մարդ էր ձերբակալվել, այդ թվում` հայտնի լրագրողներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել