Այսօր ԱԺ-ում փակ նիստ էր ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի շուրջ։ Տեղեկատվությամբ հանդես եկավ ԿԲ Նախագահը։ Նա ելույթում ասաց, որ ԿԲ-ն համարում է, որ դրամի արժեզրկման պատճառներ չկան։ Այն թերարժևորված է։ Ուշադիր զնննել ենք ամեն բան և որևէ արտառոց երևույթ չենք նկատել։ Ստացվում է՝ դրամի արտառոց անկումը ֆինանսական շուկայի միակ արտառոց իրադարձությունն է։ Վախենալուն այն է, որ բնական հարց է ծագում. լավ, տարեկան քանի՞ անգամ դրամը կարող է այսպես արտառոց անկում ապրել։ ԿԲ նախագահը մերթընդմերթ նշում էր նաև, որ դրամը ռուսական ռուբլու հետ կապ չունի։ Այդ քննարկումների ընթացքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Ռուսաստանի Բանկի դոլարային ինտերվենցիաների շնորհիվ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 85-ից հասավ 60-ի։ Բարձրացավ նաև նավթի գինը։ Երեկոյան դրամը նույնպես սկսեց ցույց տալ կայունացման նշաններ։ Ստացվում է, որ տնտեսվարողների համար կարճաժամկետ հատվածում աշխատում է ռուսական ռուբլու սինդրոմը (երեկ կատարված վերլուծության երկրորդ գործոնը)։ Եթե վաղը Ռուսաստանի բանկն իր ինտերվենցիաները պահպանի, ապա այն կարող է կայունացնել նաև դրամի փոխարժեքը։ Ովքեր ռուբլիներ ունեն, ճիշտ ժամանակն է դոլար դարձնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել