Tert.am-ը գրում է․

«Բարի լույս: Առավոտյան 7:06-ն է: Արդեն արթուն ես, այնպես չէ՞»:

«Այո, շնորհակալ եմ»:

«Բարի, հուսով եմ՝ լավ օր կանցկացնես»:

 Հավելվածների խանութում հայտնված նոր Wakie  ծրագրի օգնությամբ անծանոթները կարող են արթնացնել անծանոթ մարդկանց ողջ աշխարհում: Զարթուցիչին փոխարինող այս հավելվածն արդեն հասանելի է iOS-ի համար:

Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը` այն գործի գցելու համար անհրաժեշտ է ծրագրում ներմուծել բջջայինի համարն ու արթնանալու ժամը: Անհրաժեշտ ժամին  ձեզ կարթնացնի հեռախոսազանգը (մոլորակի որևէ ծայրից), որից հետո դուք ևս հնարավորություն կունենաք արթնացնելու որևէ մեկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել