Մի տարօրինակ բան կա, որ խոշոր բիզնեսմենները, ում ասելով, թե նրանք միշտ ժողովրդի կողքին են, առաջինն են գները հուպ տալիս, օրինակ գազալցակայաններում: Բայց դե չես կարող մեղադրել, բիզնեսը բիզնես ա:

Սա այսպես, լիրիկական զեղում։  

Հա, հիմա անդրադառնամ սպեկուլյանտներին, ում տաս օր ա՝ Կենտրոնական բանկն ա ման գալիս: Մի քանի հատ հասցեով ուղարկեմ.  

1. Կենտրոնական բանկ: 
Մեկ շաբաթ ձայնազուրկ, որևէ բան չասող, բոլորից թռած կառույցը համար 1 դերակատարում ունի կեղծ լուրերի ու խուճապային տրամադրությունների տարածելու համար:
Գումարած դրան՝ փոխարժեքային բորսայից դուրս մի քանի բանկերին տիխարի դոլարների խմբաքանակ վաճառելը, գումարած դրան՝ չեյնջերի աշխատանքի վրա աչք փակելը (ուրիշ վախտ մտնում, նալում են):
Գումարած դրան՝ կարող էին, օրինակ, ազատ շրջանառվող դրամի զանգվածը կրճատել, շատ հանգիստ, բանկերին տրվող վարկերի տոկոսադրույքն ավելացնել ու զրկել նրանց էժան դրամով սպեկուլյացիայի տակ մտնելուց: 
Շատ չգրեմ, նույնիսկ ժողի առաջին կուրսի ուսանողն էտ ձևերը գիտի։ 

2. Սուպերմարկետների ներսի չեյնջերը:
Այս երկու օրը նայում եմ փոխանակման կուրսերը սուպերմարկետների տարածքում գործող չեյնջերում, ու իրոք մոտս խուճապ ա առաջանում: Դոլարի վաճառքի գինը 590-720 դրամի շրջանակում անձամբ տեսել եմ: Ու փաստորեն միայն ես չեմ տեսել, այլ հազարավոր մարդիկ, ովքեր այնտեղ առևտուր են անում: Մանավանդ գիշերային ժամերին ֆանտաստիկ թվեր կարելի է տեսնել:
Առք 540, վաճառք 700:

Էլ խեղճ ժողովուրդն ի՞նչ անի, քան չդնի ու իրա տեսածը պատմի իրա ընկերներին, կոլեգաներին, հարազատներին: Մարդ ա մի քսան հոգու պատմի, ֆեյսբուքն էլ վրից, վսյո, բոլորը խոսում են 700 դրամանոց կուրսից: 
Լուծու՞մ
Գալիս են ու էտ չեյնջի տիրոջը նալում են մի քանի միլիոն դրամով:

3.Օրինակ ԲՏԱ բանկ։
rate. am կայքի գլխավոր աչք ծակող բանկն է, ում առք-վաճառքի կուրսերը երեք օր է՝ ռեկորդային են եղել ու մնացածներից տարբերվել են առնվազն 20-30 դրամով:

Լուծու՞մ
Պարտադրում ես բանկին իրա գրած թվերով աշխատել: Միանգամից կխելոքանան:

4. Դալալներ:
Ամենախուճապատարած դեմքեր, և ձեռքներն ազատ են, բանկային կարգավորումներին չեն ենթարկվում ու իրենց ուզածով աշխատում են: Ավելի ճիշտ իրենց «ֆինանսական պապաների» ասածով: Ստվերային բորսայի առաջամարտիկներ:
Լուծում
Մի քանի դալալներին ուղղակի տուգանում ես անօրինական գործունեության համար, մյուսների վրա սկսում ես կանխիկ դոլարներ լցնել, այդքան, մինչև չկշտանան ու ձեռքի դրամները չվերջանան: Մի քանի հատի հետ այդպես անում ես և վերջ, շուխուռը, որ շուկայում դոլարներ են ֆռում, իրա գործը կանի:

Էլի մի քանի հատ սպեկուլյանտներ կան, նաև քաղաքական, ում կայֆ ա տալիս, որ երկիրը վատ վիճակում ա, բայց դրանց մասին նույնիսկ չարժի խոսել: Դրանք Ալիևին էլ աղուհացով կդիմավորեն։ 

Շարունակելի է (կպատմեմ ինչ օգուտներ ունի պետությունն այս ամեն ինչից, իմեննո պետությունը, ոչ թե իշխանությունները)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել