Ինչքան հետաքրքիր բան կարելի է իմանալ այս վերջին դոլարային իրարանցումից:

Օրինակ, կաթնամթերքի գնի ավելացումը: Կարծես թե Հայաստանի անարատ կովի անարատ կաթի գինը պետք է որ չավելանա, քանի որ անարատ կովը ուր, դոլարը ուր, բայց դե արի ու տես, չէ, թանկացրին:

Ոչ աշխատողի աշխատավարձն ա ավելացել, ոչ գործարանի ծախսած հոսանքի ու գազի գինը: Փաստորեն, որևէ բաղադրիչ չի ավելացել, որ գինն ավելանա: Բայց դե արի ու տես, որ ավելացավ: Ու բավականին լավ:

Մոռալ.
Ոչ մի անարատ կաթ էլ չկա, ու մեր արտադրողները մեր ականջներին մակարոն էին փաթաթում, քանի որ հումքը կաթի փոշու տեսքով բերվում ա արտասահմանից, մշակվում ու նոր մեզ մատուցվում՝ որպես հայկական անարատ կաթնամթերք:
Կարճ ասած, խաբում են:

Շարունակելի է (կպատմեմ սպեկուլյանտների մասին, ումից կուրսի չի Կենտրոնական Բանկի ղեկավարը)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել