Tert.am-ը գրում է․

Նոր դրամ շրջանառության մեջ դրվելու հարց չկա. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով սակայն նկատեց, թե ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում:

«Ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում և դրա համար  մենք ԿԲ-ի հետ Կառավարությունում քննարկում ենք գործիքներն ու միջոցառումները, որոնք կկայունացնեն վիճակը»,-նշեց նա:

Հարցին, թե իրավիճակն արդյոք դո՞ւրս է վերահսկողությունից՝ հաշվի առնելով, որ խանութներ են փակվում, և գնաճը անկառավարելի է դարձել, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Բնականաբար, կլինեն նման դեպքեր, որովհետև տնտեսվարողները հայտնվել են մի իրավիճակում, որ իրենց համար էլ է աննախատեսելի: Հիմա ԿԲ-ն  և Կառավարությունը պետք է կարողանան գործիքներ կիրառել, որպեսզի կայունացնեն իրավիճակը»: 

Սպեկուլյացիոն գործընթացների առկայությունը  նախարարը չհերքեց. «Այո, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ  պատճառներ՝ արհեստական։ Պետք է տարանջատել և փակել սողանցքները՝ արհեստական և սուբյեկտիվ պատճառները, որպեսզի կարողանանք լուծման հասնել»:

Իսկ թե ինչու միջոցառումներ չեն ձեռնարկվում, նախարարը պատասխանեց, թե արվում են.«Ուղղակի շատ արագ տեղի ունեցավ արժեզրկումը, դրանից հետ գալը բարդ պրոցես է, և դրանից կախված հանգամանքները պետք է աստիճանաբար լինեն»

Հարցին, թե ֆինանսատնտեսական իրավիճակը կարգավորելու համար կոնկրետ Ֆինանսների նախարարությունն ի՞նչ գործիքներ է պատրաստվում կիրառել, Ֆինանսների նախարարը նշեց, որ դա դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիր է՝ Կենտրոնական բանկի լիազորությունների շրջանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել