Tert.am-ը գրում է.

Փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով արտահերթ նիստը 75 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշվեց անցկացնել փակ և առանց ընդմիջման:

Վարման կարգով ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով պահանջեց, որ նիստը բաց անցկացնեն, քանի որ, ըստ նրա, ստեղծվել է տագնապային իրավիճակ, և հանրությանը պետք է անկեղծ ներկայացնել ամեն ինչ:

Բացի այդ, նա կոչ արեց դադարեցնել «ԵՏՄ-ին բռնակցումը». «Որովհետև տեսնում եք, թե ինչպես է ՌԴ տնտեսությունն անկում ապրում և մեր շահերից է բխում, որ դադարեցենք անդամակցությունը, որպեսզի չմնանք փլատակների տակ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ հաշվի առնելով այն, որ վիճակը վերաբերում է ողջ ժողովրդին, ազգային անվտանգությունը, ուստի ցանկացած տեղեկություն, եթե ոչ ճիշտ է  մեկնաբանվում, կարող է վնասել:

«Մենք դեմ չենք, որ դռնփակ անցնի նիստը, արձանագրելով, որ դռնփակը չի նշանակում  գաղտնի»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել