Tert.am-ը գրում է․

Գազալցակայաններում գազի թանկացման պատճառով ուղևորափոխադրում իրականացնող մի քանի երթուղիների վարորդներ այսօր դադարեցրել էին աշխատանքը և գործադուլ էին իրականացնում՝ բողոքելով գազի բարձր գներից և նշելով, որ խնդրին պետք է անհապաղ լուծում տրվի։

Tert.am-ի հետ զրույցում ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ասաց, թե այս վիճակը սպասելի էր, և հնարավոր է, որ գործադուլ անողների թիվը մեծանա:

«Այն, ինչ մենք ասում էինք մեկուկես տարի առաջ, 2008 թվականից գոռում էինք, որ այսպես շարունակել չի կարելի, ընկերությունները վնասով են աշխատում, մեզ ասում էին, թե դուք գերշահույթով եք աշխատում, և այդ սափրած գլուխները ժողովրդի փողերն են ուտում: Դե հիմա թող ժողովուրդը ոտքով ման գա»,-ասաց Հրանտ Եղիազարյանը:

Դիտարկմանը, թե մեկ տարի առաջ գազն այլ գին ուներ, հիմա այլ գին է, Եղիազարյանն արձագանքեց, թե դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին է հաշվարկ իրականացվել և պարզվել, որ 250 դրամ է պետք փոխադրումն իրականացնելու համար:

«Մենք ընդամենը 150 դրամ էինք ուզում: Իսկ այս թանկացումներից հետո պարզապես աշխատելը դարձել է անհնար: Հասկանո՞ւմ եք, փոխադրողները վերջին շապիկն էլ են ծախել, որտեղի՞ց նրանք գումար հայթայթեն»,-ասաց Հրանտ Եղիազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել