Խոյերը նախընտրում են չնկատել իրենց տարիքը։ Նրանք ապրում են այս պահին ու չեն մտածում, թե ինչ կարող է լինել վաղը։ Նրանց ոգու երիտասարդությունը մինչև խոր ծերություն մեծ էներգիա է հաղորդում նրանց։ Ծերության տարիքում խոյերը միգուցե չտարբերվեն իրենց արտաքինով հասակակիցներից, սակայն չեն դադարի հետաքրքրվել մոտոցիկլետներով, ու նրանք դա կանեն նույն ոգևորվածությամբ ու էներգիայով, որքան առաջ՝ երիտասարդության տարիներին։

Ցուլերը շատ են սիրում ուտել, երբեմն նույնիսկ չափից շատ, այդ է պատճառը, որ տարիքի հետ նրանք նաև ավելորդ կիլոգրամներ են  կուտակում։ Տարիների ընթացքում կամակոր ցուլերի ճկունությունը նվազում է ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական առումով։ Այնուամենայնիվ, նրանք բավականին դիմացկուն են ու անկախ հիվանդություններից՝ բավականին երկար են ապրում։

Երկվորյակները երիտասարդ տարիքում իրենց առջև նպատակներ են դնում ու առաջ շարժվում՝ տարիների ընթացքում ամենևին էլ հետ չկանգնելով դրանցից ու շարունակելով առաջ քայլել։ Պետք չէ սպասել, որ երկվորյակները աշխատանքից շուտ տուն վերադառնան։ Նույնիսկ ծեր տարիքում դուք նրանց չեք տեսնի հանգստանալիս կամ բուխարու առաջ հանգիստը վայելելիս։ Կարիերայում նրանց աճը կշարունակվի մինչև թոշակի անցնելը, եթե հնարավորություն լինի, նույնիսկ դրանից հետո։

Խեցգետինները կարող են երկու տեսակ լինել՝ նրանք, որ չեն ծերանում երբեք և նրանք, որ սիրում են ծերության մեջ հոգ տանել իրենց շրջապատի մասին։ Խեցգետնիները, ինչպես առյուծները, շատ են ցանկանում, որ բոլորը հարգեն իրենց ազնվական սպիտակ մազերը։ Խեցգետինները հենց այնպիսի դասական տատիկ-պապիկներ են դառնում, ինչպիսին ուզում է տեսնել ցանկացած թոռնիկ։

Առյուծները ներողամիտ ու հավասարակշռած են իրենց բնությամբ։ Տարիների հետ նրանք հանգիստ, հասուն ու վեհ անհատներ են դառնում։ Նրանք բոլորից շատ են ձգտում համընդհանուր հարգանք, իշխանություն ունենալ, ինչպես նաև հրաշալի օրինակ լինել շրջապատի համար, հենց այդ է պատճառը, որ նրանք ցանկանում են հնարավորինս շուտ հասնել իրենց կյանքի նպատակներին։

Կույսերը ժամանակի ընթացքում սկսում եմ շրջապատող աշխարհն ավելի բացասական ընկալել, հատկապես, երբ թույլ են տալիս, որ ավելորդ քննադատությունը նրանց հանի հավասարակշռությունից։ Նրանք սիրում են առողջ վիճակում պահպանել իրենց ու մշտապես փորձում են ինքնակատարելագործվել, այդ իսկ պատճառով ծերությունը դիմավորում են որպես վեհ ջենթլմեններ ու լեդիներ, թեկուզ փոքր-ինչ խիստ, սակայն չափազանց խելացի։

Կշեռքներին միշտ անհանգստացնում է իրենց արտաքինը, այդ իսկ պատճառով նրանք բոլոր քայլերին դիմում են կանխելու դեմքին կնճիռների հայտնվելն ու ավելորդ կիլոգրամներ ձեռք բերելը։ Որպես կանոն, նրանց դա հաջողվում է։ Եվ նույնիսկ ութսուն տարեկանում կշեռքները քառասուն տարեկանի տեսք կարող են ունենալ։

Կարիճները ծերության մեջ վեհ ու ներկայանալի են դառնում։ Նրանք իրենց մասին սկսում են մտածել ինչպես փիլիսոփաներ, ովքեր տարիների ընթացքում բավականաչափ իմաստություն են կուտակել, և դա իրականում հենց այդպես էլ կա։ Սակայն, ցավոք, կարիճները ծեր տարիքում չափազանց շատ են ֆիքսվում անձնական համոզմունքների ու նպատակների վրա, որը կարող է հասնել կամակորության։

Աղեղնավորներն ամբողջ ուժով փորձում են չմտածել ծերության մասին։ Նույնիսկ այն աստիճանի, որ նրանց մոտ դա կպչուն մտքերի է վերածվում, ու նրանք սկսում են շրջապատից հարցնել, թե ինչ են մտածում իրենց տարիքի մասին՝ փորձելով հաճոյախոսություններ լսել իրենց մասին, որոնք իրականում արդարացված են լինում, քանի որ աղեղնավորները սիրում են խնամված երևալ ու պահպանում են իրենց հրապուրիչ ու գրավիչ տեսքը մինչև խոր ծերություն։

Այծեղջուրների համար ժամանակն ասես հակառակ ուղղությամբ է ընթանում։ Այծեղջուրները արդեն իսկ «փոքրիկ ծերուկներ» են ծնվում՝ լուրջ, իմաստուն ու պատասխանատու, սակայն տարիների ընթացքում նրանց բնավորության մեջ ավելի շատ երեխայություն է ավելանում, ու ծերության տարիքում այծեղջուրներն իրենց իսկական երեխաների պես են պահում։

Ջրհոսների մոտ չափազանց մեծ է Սատուրնի ազդեցությունը, այդ իսկ պատճառով երեխա ժամանակ, ինչպես և այծեղջուրները, չափազանց լուրջ են։ Տարիների ընթացքում ջրհոսների մոտ ավելի ու ավելի շատ էքսցենտրիկություն է հայտնվում, ու նրանք սկսում են չմտածել, թե ինչ են մտածում մյուսները, և 80 տարեկանում նրանք կարող են իրենց պահել այնպես, ինչպես մտքով կանցնի։

Ձկները չափազանց շատ են վախենում ծերությունից՝ մտածելով, թե որքան բան չեն հասցրել ապրել, որքան բան չեն հասցրել անել ու իրականացնել։ Հենց այդ է պատճառը, որ ձկները հաճախ ժամանակ են գտնում սեփական կյանքի անցած էտապների մասին եզրակացություններ անելու ու անցածը գնահատելու համար։ Այնինչ, Ձկները շատ ավելի երջանիկ կլինեն, եթե դադարեն անհանգստանալ այս ամենի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել