Դեպի Երուսաղեմ իր ճանապարհին Հիսուս անցնում էր Սամարիայի և Գալիլեայի սահմաններով: Եվ մինչ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին և բարձրաձայն ասացին.
-Հիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ:
Հիսուս տեսավ նրանց և ասաց.
-Գնացե՛ք և ձեզ ցույց տվե՛ք քահանաներին:
Եվ մինչդեռ գնում էին, արդեն իսկ մաքրվեցին:
Նրանցից մեկը երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և սկսեց բարձրաձայն փառավորել Աստծուն: Երեսի վրա գետին ընկավ Հիսուսի ոտքերի առջև և շնորհակալություն էր հայտնում նրան: Եվ նա սամարացի էր:
Հիսուս հարցրեց.
-Մաքրվողները տասը հոգի չէի՞ն. ո՞ւր են մնացած ինը: Բացի այս օտարականից ուրիշ մեկը չգտնվե՞ց, որ վերադառնար ու փառք տար Աստծուն:
Ապա սամարացուն դառնալով՝ ասաց.
-Վե՛ր կաց և գնա՛, քո հավատը քեզ փրկեց:
(Ղուկասի ավետարան 17:11-19)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել