Աշխարհն ապրում է տնտեսական, քաղաքական, մարդկային ճգնաժամ, ինչպես նաև թևածում է մեծ պատերազմի ոգին: Այս ճգնաժամից անմասն չի մնում նաև Հայաստանը. այսպես թե այնպես մենք կրում ենք աշխարհում կատարվող իրադարձությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ ազդեցությունը: Տնտեսագիտական առումով թող տնտեսագետները կարծիք հայտնեն, իսկ մարդկային առումով ինձ թույլ կտամ արտահայտվել: Ինչպես նշեցի, կա նաև մարդկային ճգնաժամ, մարդկային հարաբերությունների ճգնաժամ: Պատկերացնենք, որ երկիրը մի մեծ տուն է: Եթե տանը կա լարվածություն, ֆինանսական պրոբլեմներ, պարտքեր, ցուրտ, թշնամի հարևանից եկող վտանգ: Բոլոր հարցերը լուծվող են, երբ ընտանիքի անդամներն իրար հասկանում են, կարողանում են իրար հետ խոսել և վերացնել լարվածությունը, լինել միասնական: Իրար հասկանալու, միասնաբար լինելու պարագայում մնացյալ խնդիրների լուծումն ավելի հեշտ է. տեխնիկայի հարց է: Չեմ ուզում անդրադառնալ՝ այդ ամենին չհասնելուց ինչ է տեղի ունենում տանը: Դրական տրամադրվենք իրար հանդեպ, իրար չթշնամանանք, լինենք իրար հասկացող, հանդուրժող և սիրող: Եթե հայը հային սիրի, հարգի, հասկանա, մյուս խնդիրները Հայաստանը կլքեն ավելի արագ, քան եկել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել