Tert.am-ը գրում է․

Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է՝ կախված ոչ միայն Հայաստանից, երկրի կառավարման կարողություններից. եթե մենք ոչ ստանդարտ իրավիճակից դուրս գալու համար կարողանանք քայլեր ձեռնարկել, փորձ ձեռք բերել, կարող ենք ասել, որ դոլար-դրամ  փորձությունը հաջողությամբ հաղթահարեցինք:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, ով ստեղծված իրավիճակը համարում է մտահոգիչ, բայց ոչ անվերահսկելի: Ըստ նրա՝ նաև անհրաժեշտ է, որ Կենտրոնական բանկը ձեռնարկի վարչական քայլեր:

«Ձեռնպահ կմնայի «ճգնաժամային», «անվերահսկելի» և այլ  բանաձևումներից, ոչ միայն նրա համար, որ ինքս համոզված եմ, որ իրավիճակն այդպիսին չէ, այլև նրա համար, որ նման ձևակերպումները հանրության մոտ, բիզնես միջավայրում խուճապային տրամադրություններ են առաջացնում: Իսկ խուճապը նման իրավիճակում ամենաբացասական ազդեցությունն է թողնում: Եվ երբեմն՝ մեր նախաձեռնած կարգավորումները խուճապի արդյունքում զրոյացվում են»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ մտահոգվելու ամենաշատ առիթ և մտածելու կարիք կա Հայաստանի գործարար միջավայրի համար:

«Որովհետև վերջին հաշվով, ամենաէականը արտադրողն է: Նրանք են տնտեսությունը առաջ տանողները, եթե նրանց կարողություններին մենք վնասենք, ապա հանրային կյանքի մնացած սպեկտրը նույնպես կմնա առանց ֆինանսական կարողությունների»,-ավելացրեց Խոսրով Հարությունյանը:

Նա կարծում է, որ Կենտրոնական բանկի կողմից նախաձեռնված մի քանի քայլերը, մասնավորապես, դոլարի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ռեզերվների վերանայումը, ֆինանսական համակարգը դոլարի նկատմամբ անառողջ պահանջարկից զսպել փորձող քայլերն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել