Ինձ թվում է՝ Հայաստանում Ռուսաստանին «քացու տակ քցողները», «պուտինյան հողմաղացի» դեմ ֆեյսբուքում կռիվ տվողները մի թեթև սադոմազոխիստական հակումներ ունեն...
Ռուսական տնտեսության թուլացումն ուղիղ խփում է մեր տնտեսության ճակատին, քանզի մենք տնտեսական լրջագույն կապվածություն ունենք ռուսների հետ (միայն տրանսֆերների ու պատրաստի ապրանքների արտահանման փաստը բավական է), իսկ դրանից տուժում ենք մենք ԲՈԼՈՐՍ...
Բայց, եթե դրամով չես վարձատրվում, այլ ասենք` դոլարով կամ եվրոյով (օրինակ` գրանտային ծրագրով յոլա գնացող ես), ուրեմն լավ է, շատ էլ լավ է. համ չես տուժում, համ էլ 1500 կմ հեռու գտնվող Կրեմլին ստատուսներովդ «լացացնում ես», սիրտդ մի ուրիշ կարգի հովացնում ես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել