Ուրեմն այսօր ընկերոջս հետ գնացել ենք շարֆ գնելու: Դե հարմար տարբերակ չգտանք, քայլում ենք բոլորիս հայտնի առևտրի կենտրոններից մեկի ներսում, մեկ էլ տեսնեմ դոլարի կուրսին համարժեք հասակով մի աղջիկ է նպատակամղված մոտենում դեպի մեզ: Մտածում եմ դե ծխախոտի գովազդող կլինի, բայց նրանք շատ արագ տարբերում են ծխողներին չծխողներից: Մինչ մտածում եմ՝ ի՞նչ ֆիրմայի ներկայացուցիչ է, ժպտալով մոտեցավ բարևեց, ներկայացավ, որ ինքը Կասսաբլանկա ֆիրմայի ներկայացուցիչ է ու բուկլետը բացել, տարերքի մեջ ընկած ինչ-որ բան է բացատրում: Նկարում տեսա տուն, լողավազան, մտածեցի տուրիստական գործակալություն է ,բայց ավաղ սխալվել էի: Նա մեզ համոզում էր, որ գնենք ոչ ավել ոչ պակաս այդ տներից մեկը: Պատկերացնու՞մ եք՝ ոտքի վրա, վերելակի մոտ, իսկ տների գները՝ ոչ ավել ոչ պակաս 300 000-500 000$: 
Ու մի էնպիսի էնտուզիազմով է գովում համոզում, որ քիչ եր մնում ասեի՝ Վահե ջան, շարֆդ չեղավ բեր տեղն էս տունն առնենք, գնանք, հոգնեցինք քայլելուց: Հիմա ուզում ենք ցրենք, չի գնում, վերջը բուկլետը տվեց, խորհուրդ տվեց, որ հաստատ գնելուց չենք փոշմանի, ու մենք մի կերպ թռանք: 
Հա լավ էդ Կասաբլանկայի տնօրենին մեկը չկա՞ր խորհուրդ տար, որ նման տների PR-ը կազմակերպում են լրիվ ուրիշ տեղ ու լրիվ այլ կերպ: Խանութում շոր, կոշիկ գնող մարդուն նման կերպ կարող են մոտենալ միայն ծխախոտ, ռեդբուլ, Մարտինի, կամ ինչ-որ պանրիկի գովազդի համար, վերջի տարբերակ՝ 7 զույգ գուլպաները 1000 դրամով ծախող տատիները: Տնաշեններ, բա մի կիսագրագետ տատիի չա՞փ էլ չկաք, որ իմանաք ում, որտեղ և երբ մոտենաք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել