Tert.am-ը գրում է․

ԱԺ  «Հանրապետական» խմբակցության անդամ Մանվել Բադեյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը  չէ, որ Կենտրոնական բանկն ավելի լուրջ քայլեր ձեռնարկի դրամի կայունացման համար, ասաց՝ ցանկացած միջամտություն լինելու է ժամանակավոր:

«Կենտրոնական բանկի միջամտության ձևը մեկն է`դոլարային ինտերվենցիա կազմակերպել, որպեսզի գցեն դոլարի գինը: Կարելի է այդպիսի քայլեր անել, սակայն այն  սահմանափակում ունի: Երկրում դոլար լինելու համար մենք պետք է արտահանվող արտադրանք ունենանք»,-ասաց նա և նշեց, որ խնդրի լուծումը թեև երկարատև  և դժվար է, սակայն մեկն է` տնտեսությունը զարգացնելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել