Tert.am-ը գրում է․

ԱԺ արտահերթ նիսում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը դատապարտելու հայտարարության տեքստի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Ես չէի ուզում ելույթ ունենալ, բայց տեսա, որ ոնց որ էլի խառնվել ենք իրար: Շատ լավ ա, սաղս սիրուն բառեր ասում ենք, ասում ենք, որ բռնությունը լավ չի, իրոք հայը հային պիտի չծեծի, չքրֆի, բայց մեկս չի ասում՝ որտեղի՞ց ա սկսվում էս ամեն ինչը: Մենք բոլորս խոսում ենք լատ լավ, որ պատգամավորն իրավունք չունի քֆուր տալու, վատ պահի իրան, բայց նույն մեր ընկեր Արամ Մանուկյանը ցելի ժողովրդի դեմ կարա դնի Հանրապետության նախագահին քֆուր տա: Ու ոչ մեկը չասեց, որ այդ ժամանակ եթե մենք մեր ընկերոջն այդ ապտակը տայինք հենց ԱԺ-ում, դրսում էն մարդը մեր ընկերոջն ապտակ չէր տա: Հիմա մեր բոլորի սխալն է, որ հելնենք մի չափալախ տանք ու ասենք՝ դու քանի՞ գլխանի ես, ա´յ Արամ, որ Նախագահին մեր ես քրֆում»,-ասաց նա և խոսքն ուղղեց Արամ Մանուկայնին. «Դու կուլտուրական մարդ, դու գրագետ մարդ, հելի՝ ասա լավ չէր Նախագան, ասա լավ չի աշխատում: Դու քանի՞ գլուխ ունես, որ Հանրապետության Նախագահին մեր քրֆես: Հիմա էլ մի ապտակ կերել ես մռտիդ, սաղ աշխարհին հանել ես ոտի: Մենք մինակ ասում ենք, որ բռնություն է եղել:

Թող քննեն, մենք էլ մեզի հո՞ էշի տեղ չենք դնելու, գիտենք՝ ինչն ա պատճառը: Ու մենք համարում ենք, որ սա դեմոկրատիա է, ով ինչ ուզում է, թող խոսա: Մեր Նախագահը, որ էսօր գերագույն հրամանատարն է, կարան կանգնեն փողոցում ու մեր քրֆեն, էտի եղավ դեմոկրատիա՞:  Է՝ չի լինում տենց դեմոկրատիա»,-ասաց Սեյրան Սարոյանը և հարց ուղղեց Արամ Մանուկյանին. «Արամ Մանուկայն, ինչի՞ էիր քրֆում, դու կուլտուրական մարդ, ներսում Շմայսը  քրֆեր, ջայնամ,  բա դու ո՞ւր ես քրֆում, արա´: Ես եթե մեկին քրֆում եմ, համ չափալախի պատասխանը գիտեմ, համ տալը: Ասում եք՝  եկեք Արամի տեղ պատասխան տանք, ինչի՞ տանք, Արամը քֆուր ա տվել, Արամն էլ թող պատասխան տա: Ճիշտը տենց կեղի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել