Tert.am-ը գրում է․

Պակիստանի Փեշավար նահանգի ռազմական ուսումնարանի վրա ահաբեկչական հարձակման դեմ իրավապահների գործողությունն ավարտվել է: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:

Ընդհանուր առմամբ՝ կա 130 զոհ, որից 100-ը ուսումնական հաստատության սաներն են: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Թահրիք ի թալիբան Պակիստան» խմբավորումը:

Հայտնի է, որ ոչնչացվել է նաև հինգ ահաբեկիչ: Ահաբեկչությունը դատապարտել են Հնդկաստանի վարչապետը, ԱՄՆ-ի նախագահը, պակիստանցի ակտիվիստուհի, Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը, ով անցած տարի ինքն էլ դարձել էր Թալիբանի թիրախը:

Պակիստանում եռօրյա սուգ է հայտարարվել: Պակիստանի վարչապետը այս առիթով հայտարարել է, որ իրենց ջանքերը չեն դադարի, քանի դեռ այդ երկիրը «մաքրված չէ ահաբեկչությունից»:

«Կոմերսանտը» այս արյունահեղությունն ամփոփել է ֆոտոընտրանիով՝ դեպքի վայրից:

Жертвами нападения талибов на школу в пакистанском Пешаваре стали около 130 человек, из них 84 ребенка

В школе, где произошел теракт, учились в основном дети военных

Ответственность за теракт на себя взял «Талибан»: там нападение на школу назвали местью за действия пакистанской армии. «Мы выбрали именно эту школу из-за того, что правительство воюет с нашими семьями и женщинами»,— заявил Мохаммед Омар Хорасани из «Талибана»

Утром, переодевшись в военную форму, вооруженные боевики «Талибана» подъехали к школе на мотоциклах, открыв огонь по охранникам

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել