Tert.am-ը գրում է․

Կառավարությունը մտահոգված է դոլարի նկատմամբ դրամի տատանումներով, և այսօր անցկացնելու է քննարկում. այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այս պահին կառավարությունն ունի ՀՀ ազգային դրամի կայունացման խնդիր:

«Մենք իսկապես մտահոգված ենք»,-ասաց  Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե մտահոգո՞ւմ է իրավիճակը: Հնարավոր լուծումների մասին Դավիթ Հարությունյանը ճիշտ չի համարում խոսել: Նա կարծում է, որ քննարկումները պետք է լինեն փակ, լուծումները՝ բաց:

«Գնաճը էական ազդեցություն ունի, և բազմաթիվ ծրագրեր, որոնք մենք ունեինք, նախատեսել էինք, բնականաբար, դժվարանում է դրանց կյանքի կոչելը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նախարարը կարծում է, որ այս պահին կան որոշակի խուճապային տրամադրություններ.«Կլինեն քայլեր, լուծումներ, որոնց մասին, ես կարծում եմ, շուտով կխոսենք»։

Նա չհամաձայնեց դիտարկման հետ, որ խուճապային տրամադրությունները որոշակի հիմք ունեն՝ասելով, որ խուճապը միշտ չէ, որ ունի հիմք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել