Երբ Երևանի փողոցներում տարբեր քրեական տարրեր անարգել ավտոմեքենա են հրկիզում, ակտիվիստ, ազատամարտիկներ են ծեծում ու նմանատիպ այլ հանցագործություններ են գործում, այդքանից հետո ինչի՞ եք զարմանում, որ փոխոստիկանապետ կոչված մարդը պետք է փողոցային բառապաշարով հայտարարություն անի: Վլադիմիր Գասպարյանը և իր համակարգն արդեն վաղուց ապացուցել են, որ իրենք բացարձակապես կապ չունեն այդ համակարգի հետ: 
Հասկանում եմ, որ առաջարկս հակասոցիալական է, բայց մի քանի անգամ դիտեք Ոստիկանության քարոզչական տեսանյութերը, ապա դիտեք «02» հաղորդաշարի ռեպորտաժները, հետո դիտեք Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցները: Այս ամենը դիտելուց հետո, վստահ եմ, շատերիդ մոտ տպավորություն կստեղծվի, որ մեր երկրում արագ տեմպերով զարգանում է գեղարվեստական ֆիլմերի ոլորտը: 
«Սառը ցնցուղներ» խոստացող, Աստվածաշնչի տարբեր գլուխներից հղումներ անող մարդու ղեկավարած կառույցն «էշի ականջում քնած» է, իսկ հանցագործներն ազատ ապրում են մեր երկրում՝ կեղտոտելով և բռնաբարելով բոլոր տեսակի արժեքներն ու երևույթները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել