Այսօր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հիմա Ազգային ժողովը ևս մեկ անգամ փորձ է կատարելու մեր անկախությունը վաճառքի դնել և ինքը եկել է դեմ քվեարկելու եւ հայտնելու իր կարծիքը «Մաքսային կարգավորման մասին» օրենքների փաթեթին:

Նա նաև ավելացրեց. «Արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը գահավիժում է, և ՀՀ-ն այդ տնտեսության հետ դաշնակցելու կամ համագործակցելու որևիցե անելիք չունի»,- հայտարարեց Փոստանջյանը, այնուհետև հավելեց, որ դժվարանում է այնպիսի խոսքեր ընտրել, որ չվիրավորի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը կողմ քվեարկող իր գործընկերներին, որոնք Հայաստանը տանում են կործանման:

Րոպեներ անց, երբ Փոստանջյանը նորից ձայն խնդրեց և փորձում էր խոսել դրամի արժեզրկման պատճառների մասին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պահանջեց անջատել նրա խոսափողը՝ հայտարարելով. «Դուք արդեն պրովակացիա եք անում»: Մեկ այլ առիթով Փոստանջյանը երրորդ անգամ ձայն խնդրեց վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու համար, սակայն Սահակյանը նորից ձայն չտվեց նրան՝ «Ես ձախողումներ պահանջողներին ձայն չեմ տալու» ասելով:

Այսինքն ԱԺ նախագահը ում և երբ ուզում, այն ժամանակ էլ ձայն է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել