Tert.am-ը գրում է․

Հարցը պետք է քննարկել, սակայն փակ, առանց տեսախցիկների. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ն կընդառաջի՞ եռյակի և ՕԵԿ-ի՝ դրամի և դոլարի փոխարժեքի հետ կապված արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:

Նշենք, որ ոչ իշխանականներն առաջարկում են այս հարցի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրել, ինչը նիստի ժամանակ առաջարկեց նաև «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Մեզ մտահոգում է դոլար-դրամի հետ կապված գնաճային տենդենցները, բայց ես կարծում եմ, որ խնդիրը չպետք է քննարկվի սիրողական մակարդակում, խնդիրը լուրջ քննարկում է պահանջում մասնագիտական, տնտեսական, և տեսախցիկների առկայությունը, լրատվամիջոցների առկայությունը հնարավորություն կընձեռեն այդ հարցում ոչ պրոֆեսիոնալ պատգամավորներին (այդ թվում և ես եմ) ավելի զգացմունքային հայտարարություններ անելու: Քննարկումներն անհրաժեշտ են, բայց նախ և առաջ փակ ֆորմատով»,-նշեց նա:

Շարմազանովի խոսքով՝ ինքը մի քանի լուրջ տնտեսագետ պատգամավորների հետ քննարկել է այդ հարցը, և նրանք էլ գտնում են, որ հարցի հրապարակային քննարկումը գայթակղիչ կլինի շատերի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել