Սեքսուալ շոյանքներ, որոնց մասին նա լռում էCosmo.am-ը գրում է․

Համալսարանական տարիների իր վայելքներից նա գրեթե ոչինչ այնպես չի կարոտում, ինչպես աղջկա կողմից արվող «ձեռքի աշխատանքը»: Մի գիշեր նվիրիր նրան էքսպերտի աշխատանք և տես, թե ինչպես է նրա ողջ մարմինը հալվում հաճույքից:

Երբ մտածում ես, թե ինչեր կարող ես անել տղամարդու համար սեքսում, ձեռնաշարժությունը հավանաբար այդ ցանկը չի գլխավորում: Շատ հավանական է, որ դու երբևէ ոչ մեկի համար նման բան չես արել` միանգամից անցնելով ավելի էկզոտիկ գործողության: Այդուհանդերձ, այս «հետահայաց» գայթակղությունը կարող է գրգռիչ լինել երկուսիդ համար էլ: «Դա հիշեցնում է քեզ քո առաջին սեքսուալ փորձերի մասին և այն սպասումների, որ ժամանակին ունեցել ես,- ասում է Tickle His Pickle գրքի հեղինակ Սեյդի Էլիսոնը: - Բացի այդ, այն փաստը, որ տղամարդդ քեզնից նման բան չի սպասում, հավելյալ զգացումներ է հաղորդում»:

Քո ձեռքերը նաև ունակ են փոխանցելու առանձնահատուկ զգայունություն, որը հնարավոր չէ փոխանցել օրալ սեքսի կամ սեռական հարաբերությունների միջոցով: Այդուհանդերձ, կա մեկ «բայց». ձեռքով գրգռումը մի բան է, որ տղամարդիկ իրենք էլ կարող են անել, և լավ անել: Ուստի դու պետք է գերազանցես նրա սեփական հմտությունները` փորձելով որոշ նորարարություններ: «Դու կարող ես տղամարդու առնանդամը բռնել այլ անկյունից, քան ինքն է անում ինքն իրեն գրգռելիս: Այդպես նա կզգա մի նոր տեսակի լարում»,- նշում է Էլիսոնը: Ի լրումն, նա աշխատանքն անելու փոխարեն կարող է թուլանալ և ըմբոշխնել հաճույքը:

Բացի այդ, առկա են բազմաթիվ կողմնակի սեքսուալ ազդեցություններ՝ լարվածությունն այն պատճառով, որ նա չգիտի, թե ինչ ես անելու հաջորդ րոպեին, մարմնիդ տեսքը, քո փափուկ ձեռքերի թողած ազդեցությունը, քո ասած չարաճճի խոսքերը: 
Ահա թե ինչպես նրա առնանդամին պարգևել մի «փարթի», որը նա երբեք չի մոռանա:

ՔԱՅԼ 1: Ջերմություն ստեղծիր

Նախերգանքի ընթացքում այնպես արա, որ զուգընկերոջդ մոտ աստիճանաբար կուտակվի հաճույքի սպասումը. համբուրիր նրան և ձեռքերով շոշափիր նրա ամբողջ մարմինը՝ խուսափելով շեքից: Մի քանի րոպե անց տաբատի վրայից շոշափիր նրա առնանդամը: «Գործվածքի վրայից շոյանքների ենթարկվելու զգացումը գրգռում է նրան»,- ասում է Էլիսոնը: Մեղմորեն հպվիր նրա առնանդամին:

Դանդաղ հանիր նրա տաբատը և ներքնավարտիքի վրայից շոյիր առնանդամն ու ամորձիները: «Մի տարփալից հայացք գցիր, որպեսզի ընդգծես, թե որքան ես տենչում նրան»,- ասում է Էլիսոնը: Այժմ հանիր նաև այդ ներքնավարտիքը:

Խաղի այս հատվածում մեկ այլ կարևոր գործողություն է նրա առնանդամը գերամուր դարձնելը. որքան ավելի շատ արյուն լինի դրա մեջ, այնքան ավելի ինտենսիվ կլինեն զգացողությունները: «Մի ձեռքով բռնիր առնանդամը, իսկ մյուսով թեթևորեն թփթփացրու դրան: Սա մեծացնում է արյան հոսքը դեպի այդ հատված»,- բացատրում է Քերները: Դու կարող ես այն ձեռքերիդ մեջ տարուբերել, ասես խաղում ես թենիսի գնդակով, այնուհետև մեղմորեն կսմթել նրա առնանդամի փողի և ամորձապարկի մաշկը:

Իսկ հիմա տղամարդուդ «փոքրիկին» մերսում պարգևելու պահն է: «Ափերիդ մեջ քսուք լցրու և շփիր նրա առնանդամը»,- խորհուրդ է տալիս Էլիսոնը: Որքան ավելի գրգռված լինի տղամարդդ, այնքան ավելի մեծ ճնշման կարող է դիմանալ նրա առնանդամը: «Շատ կանայք սխալ են գործում` չափազանց նուրբ վարվելով»,- ավելացնում է Քերները:

ՔԱՅԼ 2: Զարգացրու ընթացքը

Տղամարդդ այս ամենի արդյունքում հուզախռիվ վիճակում է, ուստի շարունակիր նույն ոգով: «Բազմազանությունն այս փուլում ամենակարևորն է,- ասում է Էլիսոնը: - Սեղմման ուժը կամ ռիթմն ամեն 30-60 վայրկյանը մեկ փոփոխելը ոչ միայն ստիպում է նրան փորձել գուշակել հետագա քալերը, այլև ցույց է տալիս քո խանդավառությունը, ինչը նրա համար սարսափելի գրգռիչ է»: Սակայն երբ նա մոտենում է օրգազմին, նախընտրելի է կիրառել գրգռման միայն մեկ եղանակ:

Օգտագործիր շոյանքի հետևյալ տարբերակների համադրությունը. օղակ ստեղծիր տղամարդուդ առնանդամի հիմքի շուրջ՝ սեղմելով բթամատդ ու ցուցամատդ և ձևավորելով «OK» նշան: Աստիճանաբար սեղմիր՝ մեղմ ճնշում գործադրելու միջոցով, կամ արագորեն սեղմիր և բաց թող՝ թրթիռային զգացողություն առաջացնելու համար: «Այս ամենի արդյունքում արյան հոսքը հայտնվում է «ծուղակում»՝ մեծացնելով զգայունությունը»,- ասում է Քերները: Միաժամանակ մյուս ձեռքովդ ստեղծիր երկրորդ օղակը և այն վերուվար սահեցրու նրա առնանդամի կոթով. սա օղակային սեղմումն է:

Հաջորդը փորձիր խողովակային սեղմումը. չորս մատներդ փաթաթիր տղամարդուդ առնանդամի շուրջ և շարժիր վերուվար: Նաև կարող ես խողովակային սեղմում կատարել շրջված ձեռքով (այնպես, որ բթամատդ լինի նրա առնանդամի հիմքի կողմը, իսկ ճկույթդ՝ գլխիկի): «Դա ապահովում է մատներիդ մեկ այլ դիրք, ինչը հաճելի է»,- ասում է Էլիսոնը:

Փոխիր նաև շոյանքներիդ ոճը: Մի ձեռքդ դարձրու մյուսի շարունակությունը (օգտագործելով օղակային սեղմման կամ խողովակային սեղմման եղանակը) և փոխատեղիր շարժումները՝ մեկ ձեռքերդ շարժելով հետուառաջ հակառակ ուղղություններով, մեկ հաջորդաբար սահեցնելով վեր և նրա առնանդամի գլխիկի վրայով, մեկ դրանք երկուսն էլ շարժելով վար, որպեսզի ձեռքերդ ծածկեն առնանդամի գլխիկը, երբ ցած են իջնում: «Վարընթաց շոյանքը հատկապես հզոր ազդեցություն է ունենում տղամարդու վրա,- նշում է Էլիսոնը: - Այնպիսի զգացողություն է, ասես նա նորից ու նորից ներթափանցում է քո մեջ»:

Վերջապես հատուկ ուշադրություն դարձրու տղամարդուդ «գործիքի» շուրջ գտնվող թեժ կետերին: Նրա առնանդամը մի ձեռքով շարժելիս մյուս ձեռքդ օգտագործիր նրա ամորձիները մեղմորեն շփելու համար, խնամքով մոտեցրու դրանք նրա մարմնին կամ մեղմորեն քաշիր առաջ: Կարը գերզգայուն «սպի» է, որը ձգվում է նրա ամորձապարկի մեջտեղով. մատդ սահեցրու դրա վրայով: Ամուր սեղմիր նրա՝ նյարդերով հարուստ շեքը (ամորձապարկի և հետանցքի միջև ընկած հատվածը): Սեղմիր տղամարդուդ ազդրերի ներքին հատվածները, ձգիր նրա ամոթույքի մազերը կամ մերսիր նրա առնանդամի շրջակայքի մաշկը:

ՔԱՅԼ 3: Հասիր «Գրանդ ֆինալին»

Այժմ կենտրոնացիր տղամարդուդ առնանդամի գլխիկի վրա, որտեղ առկա են ավելի շատ նյարդային վերջավորություններ, քան որևէ այլ գոտում, և որը, ըստ Քերների, հավելյալ գրգռման կարիք ունի, երբ տղամարդդ մոտենում է օրգազմի: Բթամատերով փոքր ութաձև շարժումներով շփիր նրա սանձիկը (առնանդամի ստորին հատվածում գտնվող մաշկի շերտը) կամ փորձիր Էլիսոնի առաջարկած «մեքենայի դիմապակու խոզանակների» շարժումը. բթամատդ մի կողմից մյուսը սահեցրու այն օղակի երկայնքով, որտեղից սկսվում է առնանդամի գլխիկը, հետո մի քանի անգամ շարժիր վեր՝ մինչև գլխիկի ծայրը:

Երբ զգում ես, որ նա ուր որ է հասնելու է վերջնակետին, ավելի հետևողական եղիր: Ամուր ճնշում գործադրիր և ձեռքերդ արագորեն վերուվար շարժիր միայն նրա առնանդամի վերին մեկ երրորդ հատվածի երկայնքով: Պահպանիր ռիթմը և շարժումների կայունությունը:

Երբ նա վերջացնում է (այս մասը վճռորոշ է) կանգ մի՛ առ, մինչև որ նա ձեռքդ մի կողմ տանի: «Տղամարդկանց մոտ օրգազմային կծկումները տեղի են ունենում ալիք առ ալիք,- բացատրում է Քերները: - Նրան առավելագույն հաճույք պատճառելու համար դու պետք է շարունակես գրգռումները»: Դպրոցական հին օրերի «ձեռքի աշխատանքը» հիշեցնելու համար նա քեզ երախտահատույց կլինի մի կարգին սեքսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել