5 լեգենդ գրիպի մասինAroxj.am-ը գրում է․

Ամեն տարի ձմռանը մարդկանց մոտ 35 տոկոսը հիվանդանում է գրիպով: Այս հիվանդությունը շատ տարածված է, հենց այդ պատճառով բոլորին թվում է՝ այն վտանգավոր չէ ու անվնաս է օրգանիզմի համար: Սակայն ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Գրիպը բացի այն, որ ունի տհաճ նշաններ, նաև հետագայում բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Մինչև այժմ գրիպի այսպես ասած էությունը չի բացահայտվել և դրա շուրջ անընդհատ լեգենդներ են շրջում: Ներկայացնում  են5 բան, որ տարածված է գրիպի մասին, սակայն, ըստ մասնագետների, չի համապատասխանում իրականությանը:

Գրիպի պատճառը՝ պատվաստանյութն է

Սա գրիպի մասին լեգենդներից ամենատարածվածն է: Սակայն մասնագետները պնդում են, որ դա բացառվում է, պատվաստումից հնարավոր չէ գրիպով վարակվել: Մասնագետների պնդմամբ, գրիպի դեմ պատվաստանյութը պարունակում է գրիպի վիրուսի մահացած մասնիկներ, որոնք այլևս չեն կարող վարակիչ լինել:  Այս լեգենդի տարածման պատճառը, ըստ մասնագետների, այն է, որ գրիպի պատվաստանյութի ներարկումից հետո պահանջվում է 2 շաբաթ, որպեսզի օրգանիզմը սկսի հակամարմիններ արտադրել և եթե մարդը հիվանդանում է գրիպով այդ երկու շաբաթների ընթացքում՝ դա կապված չէ պատվաստնայութի հետ:

Գրիպը առաջացնում է մարսողական խնդիրներ

Որքան էլ տհաճ լինի գրիպի վիրուսը ու դրա նախանշանները, այն չի ներառում մարսողության համակարգը: Մասնագետները նշում են, որ գոյություն ունի այսպես կոչված աղեստամոքսային տրակտի կամ աղիների գրիպ, որը բոլորովին այլ վիրուս է, որի արդյունքում հնարավոր է մարդու մոտ լինեն փսխումներ ու դիարեա առաջանա: (Կարդացեք նաև Գրիպը կանխարգելելու, պրոֆիլակտիկ բուժում անցնելու և շրջապատին չվարակելու պարզ կանոներ)

Գրիպը կարելի է կանխարգելել լվացվելով

Իհարկե, ձեռքերը լվանալը շատ կարևոր է առողջության պահպանման համար: Դա օգնում է չեզոքացնել բազմաթիվ բացիլներ ու բակտերիաներ, սակայն այն ոչ մի կերպ չի կարող կանխարգելել գրիպը: Գրիպով վարակվում են արդեն վարակված թքի միջոցով, եթե այն ընկնի ձեր քթի, բերանի, աչքերի շուրջ: Գրիպի վիրուսից կարելի է ձերբազատվել ձեռքերը լվանալու միջոցով, եթե վիրուսը <<նստել է>> ձեր ձեռքերին:  Սակայն նույնիսկ այդ դեպքում այն 8 ժամ կարողանում է ապրել մակերևույթի վրա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել